Ծնունդով Թուրքիայից 41-ամյա Էրոլ Բեզգինը Կանադայում ուսանելու տարիներին մեծ հետաքրքրություն է դրսևորում գենետիկ ուսումնասիրությունների հանդեպ և փորձում գտնել իր իրական արմատների հետքը:
ԴՆԹ թեստի անցկացումից և դրա արդյունքներն համացանցում տեղադրելուց հետո Էրոլին դիմում է Էֆթիխիա Ստավրոպոլու անուն ազգանունով մի կին, ով նշում է, որ ըստ թեսթի արդյունքների նրանք կարող են ազգականներ լինել:
Ավելի ուշ Էրոլը թեմայի շուրջ խոսակցություն է բացում Թուրքիայում` ընտանիքի ներկայությամբ:
«Ասացի, թե «Հույն մի կին ասաց, թե կարող ենք ազգականներ լինել, ես էլ բանի տեղ չդրեցի»: Քեռիներս, մորաքույրներս սառեցին. «Ի՞նչ եղավ» ասացի, Քեռիս. «Տղաս, ճիշտ է» ասաց:
1921թ.-ին Սափանջայի շրջանում (պատմական Պոնտոսի տարածքում) գաղթի ճանապարհին թողնված Սոֆիա անունով հույն աղջիկը հետագայում դարձել է Բեզիրգան ընտանիքի հարսը: Ուղիղ 40 տարի անց հայրը, ով այդքան ժամանակ փնտրել է աղջկան, հասնում է Թուրքիա և գտնում նրան:
«Ամուսնությունից հետո Հաթիջե անունը կրող Սոֆիան հորը մերժում է: Ասում է. «Այս թեման թող այստեղ փակվի և նայիր, որ ոչ մեկ չլսի այս մասին»: Նա փակում է այս պատմությունը», - պատմում է Էրոլը. ով միայն մեկն է Թուրքիայում բնակվող միլիոնավոր մարդկանցից, ովքեր բախվում են «ԴՆԹ շոկի» բավականին հասուն տարիքում:
Թեև երեխաների և թոռների տեր դարձած ու նոր միջավայրում բոլորովին այլ մարդ դարձած Սոֆիան այդպես էլ չվերադարձավ իր ընտանիք, ինչպես և մահմեդականացված քրիստոնյա կանացից շատերը, սակայն փոխարենը նրա թոռնիկ Էրոլը տատիկի ընտանիքի ետևից հասավ մինչև Հունաստան:
Էրոլ Բեզիրգանը ուսումնասիրություններ է անցկացրել նաև Վրաստանում, որտեղ հայտնաբերել է իր մորական կողմի նաև վրաց-լազական արմատների մասին նոր տեղեկություններ:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55