Վրաստանի կառավարության պաշտոնատար անձինք հայտնել են, որ երկրի տարածքով ռուսական Գազպրոմին պատկանող գազի առաքումների համար վճարումների շուրջ նոր պայմանագիր է ստորագրվել:
Ըստ կնքված նոր գործարքի, Վրաստանը, որը ներկայումս ստանում է իր տարածքով դեպի Հայաստան անցնող ռուսական գազի 1Օ տոկոսը, համաձայնել է դրամի փոխարկել այն մինչեւ 2Օ18 թվականը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի կառավարությունը գազի փոխարեն Վրաստանին կվճարի կանխիկ դրամով:
Բանակցությունների նախկին երկու փուլերի ժամանակ Գազպրոմը պնդում էր վճարումները կատարել կանխիկ գումարով, Վրաստանն` այն համարում անընդունելի: Վրաստանի էներգետիկայի նախարար Կախի Քալաձեն ասում է, թե նոր գործարքն ունի միայն կարճաժամկետ պայմաններ եւ համապատասխանում է ռուս-վրացական ներկա հարաբերություններին: Այս մասին գրում է «Ամերիկայի Ձայն»-ը:
Քալաձեն ասել է նաեւ, թե այս գործարքը չի խորացնի Ռուսաստանի էներգակիրներից Վրաստանի կախվածությունը, այլ պարզապես “կփոխի միայն վճարման մեթոդը”:
Ապրանքափոխանակությունը դրամական վճարումներով փոխանակելը նա համարում է “միջազգայնորեն ընդունված փորձառություն”:
Սակայն Վրաստանի կառավարության քննադատներն ասում են, թե Գազպրոմից գազ գնելու հանգամանքով Վրաստանն ընկնում է Ռուսաստանից կախվածության մեջ:
Մարտ ամսին ցուցարարները մարդկային 7 կիլոմետրանոց շղթա էին կազմել Ռուսաստանի դեսպանատնից մինչեւ կառավարության շենքը` բողոքելով գործարքը դրամականացնելու մտադրության դեմ: Բողոքի ակցիան կազմակերպել էր նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արեւմտամետ Միացյալ ազգային շարժում կուսակցությունը, որը Մոսկվային մեղադրում է Գազպրոմի միջոցով Արեւմուտքի հետ Վրաստանի կապերը խորացնելու ջանքերը խոչընդոտելու մեջ:
“Վրաստանի ատլանտյան խորհուրդ” անվանումը կրող հաստատության փոխնախագահ Բաթու Քութելիյաի խոսքերով, Քալաձեի բացատրությունները թերի են:
Պարզ չէ, ասել է նա, թե արդյոք այս գործարքը համապատասխանում է Վրաստանի արտաքին քաղաքականության մանդատին, եւ արդյոք արտգործնախարարությունը մասնակցել է բանակցություններին, թե որոշումը կայացվել է բացառապես էներգետիկայի նախարարության միջոցով:
“Մենք Ռուսաստանի պահանջներն ընդունելու կամ դրանց շուրջ փոխզիջման գալու դիրքերում չենք”, ասել է “Transparency International”-ի վերլուծաբաններից Գիորգի Օնիանին, շարունակելով, “Շատ հազվադեպ է պատահում, երբ Վրաստանն արտոնյալ լծակներ է ունենում Ռուսաստանի նկատմամբ: Իսկ սա այն դեպքն էր, երբ Վրաստանը կարո′ղ էր ունենալ այդ լծակները, քանի որ Ռուսաստանը շահագրգռված է շարունակել գազի տարանցիկ փոխադրումները”:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44