«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն երկու օր լայն քաննարկման առարկա է՝ արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է մասնակցել է 2017-ի խորհրդարանական ընտրություններին, թե՝ ոչ: Սույն հարցին «Հայկական ժամանակը» անդրադարձել էր դեռևս նոյեմբերին:
Մասնավորապես գրել էինք, որ Սահմանադրության պահանջով պատգամավոր կարող է դառնալ անձը, ով վերջին 4 տարին բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, իսկ Կարեն Կարապետյանն, ինչպես հայնտի է 2011-2016 թթ. եղել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահը, 2012 թվականից էլ «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ:
Նախօրեին Արմեն Աշոտյանը ծավալուն հարցազրույց էր տվել, որի ամբողջ ասելիքն այն էր, որ առաջիկա ընտրություններն այնքան կարևոր են Հայաստանի համար, որ ոչ մի պարագայում չպետք է ստվեր գցել դրանց օրինականության վրա:
Ուստի, եթե համապատասխան իրավական ընթացակարգով պարզվի, որ Կարեն Կարապետյանը վերջին 4 տարում չի բնակվել Հայաստանում, նա չի ընդգրկվի ՀՀԿ-ի ցուցակում: Նույն բանն ասել էր նաև ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Եթե իրադարաձություններն այսպես զարգանան և ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Կարապետյանը շարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը, դա միևնույն է, կարող է տևել մինչև 2018-ի ապրիլ:
Բանն այն է, որ նոր Սահմանադրությամբ 148 հովածում (որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլին) ասվում է, որ կառավարության անդամը, նաև վարչապետը պետք է բավարարի պատգամավորի վրա տարածվող պահանջներին: Սա նշանակում է, որ 2018-ի ապրիլից վարչապետը պետք է վերջին չորս տարում մշտապես բնակված լինի ՀՀ-ում՝ բնակության ցենզի հաշվարկն էլ պետք է կատարվի նույն կարգով, ինչ պատգամավորի դեպքում:
Այսինքն՝ դե յուրե 2018-ի ապրիլին, երբ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի և վարչապետը կդառնա երկրի առաջին դեմք, Կարապետյանը չի կարող դառնալ ՀՀ վարչապետ, որովհետև վերջին չորս տարում մշտապես չի բնակվում Հայաստանում:
Կարեն Կարապետյանի արձագանքից նկատելի է, որ Հայաստան գալիս նա ըստ էության չի իմացել այս պրոբլեմի գոյության մասին: Բայց քիչ հավանական է, որ այդ մասին իմացած չլինի Սերժ Սարգսյանը:
Վերջինս թերևս այս հաշվարկով է Կարեն Կարապետյանին Հայաստան կանչել. նրան պետության գլուխ դառնալու հույսերով հրավիրել Հայաստան, նրա պոզիտիվ իմիջի և Ռուսաստանում դրական ընկալման հաշվին ապահովել ՀՀԿ-ի վերարտադրությունը, և վճռական պահին Կարապետյանին հայտնել ճշմարտությունը: Հենց այդտեղ էլ կվերանա վերջին խոչընդոտը՝ 2018-ին վարչապետ դառնալու Սերժ Սարգսյանի ծրագրերի համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
09:33 07.11.25
11:46 07.11.25
11:16 07.11.25
12:36 07.11.25
12:21 07.11.25
12:03 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01