Հայաստանի զարգացման ճանապարհին խորչնդոտող հանգտամանքներից մեկը անբավարար ենթակառուցվածքներն են: Ենթակառուցվածքների ոլորտի խնդիրներից են տրանսպորտի ոլորտի և ճանապարհային ակտիվների պետական կարգավորման ոչ բավարար մակարդակը, ուղևորափոխադրումների ժամանակակից կառավարման համակարգի բացակայությունը, ճանապարհաշինական աշխատանքների որակի ապահովման արդյունավետ համակարգի բացակայությունը, ճանապարհների որակի, դրանցով երթևեկության և ուղևորափոխադրումների անվտագության ցածր մակարդակը: Ավելին՝ ՀՀ բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ՝ ներմարզային երթուղիներով չսպասարկվող 97 համայնք չի սպասարկվում, ավտոմեքենաների տեխնիկական զննության գործընթացը կրում է ձևական բնույթ:
Գործունեության 100 օրվա ընթացքում Կառավարությունը ենթակառուցվածքների զարգացման խնդիրների լուծման հարցին մեծ կարևորություն է տվել: Նախ ձևակերպվել են այն նպատակները, որոնց ցանկանում է հասնել Հայաստանը: Այսպես՝ նախատեսվում է ճանապարհաշինական ծրագրերի որակի հսկողության երկաստիճան մեխանիզմի մշակում և ներդրում, ՀՀ չսպասարկվող բնակավայրերը հասանելի տրանսպորտով ապահովելու նպատակով նոր երթուղային ցանցի մշակում և ներդրում, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շարունակություն և այլն:
Անցած երեք ամիսների ընթացքում կառավարությունը սահմանված նպատակների իրականացման ճանապարհին իր առաջին քայլերն է ձեռնարկել: Մշակվել է էլեկտրոնային եղանակով տրանսպորտային փոխադրումների լիցենզավորման գործընթացի իրականացման ծրագիրը, որի շնորհիվ կկրճատվի գործընթացի համար պահանջվող ժամանակը։ Մշակվել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության նոր կարգը, որը շուտով կընդունվի։ ՀՀ տարածքում փորձնական գործարկվել է Եվրոպայից Իրան Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրը։
Հայաստանի ենթակառուցվածքների հագեցվածության հարցը ստրատեգիական նշանակություն ունի նաև արտաքին աշխարհի հետ պատշաճ կապ ապահովելու համար: 2016 թվականի սեպտեմբերի 20-ին մեկնարկել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը։ 2016 թվականի նոյեմբերի 4-ին մեկնարկել է Հայաստան-Վրաստան սահմանին Բագրատաշենի կամրջի շինարարության ծրագիրը։ Այն կշարունակի այս տարի աշնանը շահագործման հանձնաված Հայաստան-Վրաստան սահմանին ժամանակակից մաքսակետի ենթակառուցվածքը, որն էապես հեշտացնում է Հայաստան-Վրաստան սահմանային առևտուրը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55