Դեռևս 2011թ.-ի վերջին, երբ Վրաստանի նախկին նախագահ Մ.Սաակաշվիլին շարունակում էր իր ձեռքում պահել երկրի կառավարման ղեկը և բավական ամուր էին նրա հիմնադրած և ղեկավարած ՛՛Միացյալ ազգային շարժում՛՛ կուսակցության դիրքերը, հայտնի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ցանկություն հայտնեց քաղաքականություն մտնելու և Սաակաշվիլիին տապալելու մասին: Վերջինի այդ ցանկությունը շատերին թվում էր անհնարին, բացառելի, նույնիսկ վտանգավոր, սակայն ինչպես ցույց տվեցին 2012թ.-ի հոկտեմբերին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Իվանիշվիլիի կազմավորած ՛՛Վրացական երազանք՛՛-ը ստացավ ընտրողների առավել մեծ վստահությունը, որից հետո ՛՛ՄԱՇ՛՛-ը իշխողից վերածվեց ընդդիմադիր քաղաքական ուժի:
Իվանիշվիլիի հաջորդ նպատակային քայլն արդեն 2013թ.-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին Սաակաշվիլիին կամ նրա ներկայացրած թեկնածուին պարտության մատնելն էր, ինչը և տեղի ունեցավ: Արդյունքում նախագահ ընտրվեց ՛՛Վրացական երազանքի՛՛ թեկնածուն: Խորհրդարանում ընդդիմադիրների աթոռները զբաղեցրած ՛՛ՄԱՇ՛՛ պատգամավորները դարձանգործող իշխանությունների ակտիվ և խիստ քննադատողներ: Կառավարության գրեթե ոչ մի որոշում զերծ չէր ՛՛Սաակաշվիլիի՛՛ վերոնշյալ ներկայացուցիչների պախարակումներից: Նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունները, սակայն, փոխեց իրավիճակը, քանի որ դրանց արդյունքում 2016թ.-ին կազմավորված խորհրդարանում հայտնվեցին անհամեմատ ավելի քիչ ՛՛ՄԱՇ՛՛ անդամներ, իսկ փոխարենը ՛՛Վրացական երազանքը՛՛ նույնիսկ ստացավ սահմանադրական մեծամասնություն ունեցող ուժի կարգավիճակ, այն է սահմանադրության դրույթները փոխելու հնարավորություն ընձեռող մանդատաքանակ:
Վերոնշյալը հիմք ստեղծեց, որ Սաակաշվիլիի կուսակցության դիրքերը սկսեցին թուլանալ, իսկ հիմնական պատճառներից մեկը ներկուսակցական պայքարն էր և այն անհանդուրժողականության մթնոլորտը, որ տիրում էր այնտեղ, դեռևս սկսած 2013-ին Սաակաշվիլիի՝ նախագահական լիազորությունների դադարելուց և նրա Վրաստանից հեռանալուց ի վեր: Կուսակցության ներսում ձևավորվեց երկու բևեռ՝ ՛՛պրոսաակաշվիլիական՛՛ և ՛՛այլախոհների՛՛: Ի վերջո, ընդամենը երկու օր առաջ պարզ դարձավ, որ ՛՛ՄԱՇ՛՛-ը պառակտվում է, նույնատիպ փոփոխություններ նախատեսելով նաև խորհրդարանում և ՏԻՄ կառույցներում, այսինքն՝ տեղի է ունենալու ՛՛ՄԱՇ՛՛ գործող խմբակցությունների մասնատում:
Այսպիսով, Վրաստանում աննախադեպ բարեփոխումների և առաջընթացի ապահովման երբեմնի հզոր ՛՛Միացյալ ազգային շարժում՛՛ քաղաքական գիգանտը տապալված է, և դժվար է ասել՝ արդյո՞ք կհաջողվի այդ ուժին հետագայում վերականգնել առնվազն ուժեղ ըննդիմության դիրքերը:
Մյուս կողմից, առավել նպաստավոր պայմաններ են ստեղծվում Վրաստանի գործող իշխանությունների համար, քանի որ նախկինի պես անխնա քննադատող քաղաքական գործիչների թիվն, ըստ էության, զգալի նվազում է:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34