Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրն օրն առաջին անգամ Հայաստանում բոլոր ընտրողների մատնահետքերը և նույնականացման քարտերը (ID) կսկանավորվեն և կպահվեն էլեկտրոնային եղանակով՝ որպես հնարավոր բազմակի քվեարկությունը կանխելու միջոց: Այս մասին նշվում է ապրիլին 2–ի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների հարցերով գրասենյակի հրապարակած «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության զեկույցում»` դրական շեշտադրմամբ:
Զեկույցում արձանագրվում է, որ ընտրողների գրանցումը պասիվ բնույթ ունի, և ոստիկանությունը վարում է ընտրողների համազգային էլեկտրոնային գրանցամատյան:
Անդրադարձ է կատարվում նաև ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանը և նշվում, որ սա կդառնա հնարավոր խարդախությունը կանխելու գործիք:
«Փաստացի արտերկրում գտնվող ընտրողների փոխարեն մեկ այլ անձի կողմից քվեարկելու հնարավոր դեպքերի առնչությամբ ընդդիմության և քաղաքացիական հասարակության կողմից բազմիցս հնչեցված մտահոգությունները վերացնելու նպատակով Ընտրական օրենսգրքով ներկայումս նախատեսվում է ընտրություններից հետո հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցներից շատերն այն համարում են վստահության մթնոլորտ ձևավորող միջոց և հնարավոր խարդախությունը կանխելու գործիք»,– ասվում է զեկույցում:
Նշվում է նաև, որ ընտրական վեճերը լուծելու համար սահմանված նոր ժամկետները ողջամիտ են: «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախորդ առաջարկություններին համահունչ, Ընտրական օրենսգրքով այժմ նախատեսվում է ընտրական հանձնաժողովներում և դատարաններում բողոքներին զուգահեռ կերպով ընթացք տալու հնարավորության բացառումը»,- նշվում է զեկույցում:
Զեկույցի հեղինակները նաև նշում են, որ «հետևելով ընդդիմության պահանջներին և գործելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի նախորդ առաջարկություններին համահունչ՝ արդյունքները բողոքարկելու և վերահաշվարկներ սկսելու վերջնաժամկետները երկարացվել են»:
Ինչ վերաբերում է ընտրությունների դիտարկումը կարգավորող դրույթներին, ապա արձանագրվում է, որ հաշվի է առնվել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում բազմիցս արված այն առաջարկությունը, որը վերաբերում է 1 դիտորդի կողմից խախտում կատարելու դեպքում դիտորդական առաքելություն իրականացնող ամբողջ կազմակերպությանը հավատարմագրումից կամայական կերպով զրկելու հնարավորությունից խուսափելուն։
Նշվում է նաև, որ տեղական դիտորդների համար պարտադիր վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և ստուգարք անցկացնելու մասին դրույթը հանվել է՝ արձագանքելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախկին առաջարկություններին:
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախնական առաջարկությանը համահունչ՝ ոչ ծանր հանցանքների համար դատապարտված անձինք այլևս զրկված չեն ընտրելու իրավունքից»,– ասվում է զեկույցում։
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44