Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակացույցը: Այն ներառում է 117 միջոցառում:
Ժամանակցույցով սահմանված առաջին գործողություններից մեկը դիտորդների, դիտորդական կազմակերպությունների հավատարմագրումն է, որի ժամկետը 2016թ. դեկտեմբերի 30-ից մարտի 18-ն է: Ժամանակացույցի վերջին՝ 117-րդ կետը, նախատեսում է ընտրությունների երկրորդ փուլի անցկացման վերաբերյալ ԿԸՀ որոշման ընդունում. երկրորդ փուլ կանցկացվի այն դեպքում, երբ քաղաքական ուժերից որևէ մեկը չստանա մանդատների կեսից ավելին կամ յոթ օրվա ընթացքում չձևավորվի կայուն մեծամասնություն ունեցող կոալիցիա:
Ժամանակացույցի համաձայն՝ կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները գրանցման համար պահանջվող փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն փետրվարի 6-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: Դրան հաջորդող 10 օրերի ընթացքում ՝ փետրվարի 16-26-ը, ԿԸՀ-ն կուսումնասիրի այդ փաստաթղթերն ու կկատարի ընտրական ցուցակների գրանցումը: Կուսկացություններն ու դաշինքները ցուցակների գրանցումից հետո 7 օրվա ընթացքում պարտավոր են բացել իրենց նախընտրական հիմնադրամները: Վերջնաժամնեկտը մարտի 5-ն է:
Կուսակցությունների ներկայացրած համամասնական ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մարտի 1-ը:
Թեկնածուները, կուսակցությունները, դաշինքներն ու դաշինքի անդամ կուսակցությունները իրավունք կունենան ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ: Վերջնաժամկետը մարտի 23-ն է:
Նախընտրական քարոզչությունը, ժամանակացույցի համաձայն, կսկվի մարտի 5-ին և կավարտվի մարտի 31-ին:
Էլեկտրոնային եղանակով քվեարակությունը կկազմակերպվի ընտրություններից 9 օր առաջ՝ մարտի 24-ին և կտևի 2 օր: Այս եղանակով կքվեարկեն Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներակայցուցիչներն ու նրանց ընտանիքի անդամները:
Ապրիլի 2-ին քվեարկությունը կսկվի առավոտյան ժամը 8-ին, կավարտվի երեկոյան 20-ին: Ընտրությունների նախնական արդյունքները կամփոփվեն մինչև ապրիլի 3-ը, ժամը 20-ը: Ընտրությունների վերջնական արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ն որոշում կընդունի ապրիլի 9-ին:
Քվեարկության հաջորդ օրվանից՝ ապրիլի 3-ի ժամը 12:00-ից մինչև հաջորդ օրը նույն ժամը, տեղամասերում կկատարվի ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների սկանավորումը և ԿԸՀ կայքում հրապարակումը:
Քաղաքական ուժերը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում կարող են ներկայացնել մինչև ապրիլի 7-ը: Տարածքային ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը ապրիլի 4-7-ն է:
Ընտրական արգելապատնեշը հաղթահարած ցանկացած կուսակցություն կամ դաշինք մինչև ապրիլի 15-ը կարող է քաղաքական կոալիցիա կազմել առավելագույնը երկու կուսկացության կամ դաշինքի հետ:
Եթե որևէ կուսակցություն կամ դաշինք ընտրությունների արդյունքում չստանա ձայների 50+1 տոկոսը կամ սահմանված ժամկետում այդքան ձայն ունենալու համար քաղակական կոալիցիա չկազմի, ապա ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին որոշում կընդունի:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26