Գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` նշելով, որ դրա համար անհրաժեշտ է ներդնել համապատասխան ընթացակարգեր: «Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության կողմից բացահայտված չարաշահումներից հետո հետեւություններ են արվել, բանակին մատակարարումներ անող ընկերությունների հետ աշխատանքը դարձել է ավելի բաց ու թափանցիկ: Մենք շահագրգիռ ենք, որ բոլոր ապրանքատեսակները հնարավորինս ցածր գնով ստանանք, բայց բարձր որակով: Մենք շարունակելու ենք այդ քայլերը: Կարծում եմ՝ այն գործարարները, որոնք բանակի հետ աշխատում են, արդեն զգացել են այդ քաղաքականության ազդեցությունը: Այս ամիսների ընթացքում կտրուկ նվազել է բանակին թերի մատակարարումների ծավալը, որը, ցավոք սրտի, բավականին մեծ էր: Գնային առումով զգալիորեն բարձրացել է նոր կնքված պայմանագրերի արդյունավետությունը»,- նշել է նախարարը:
Վիգեն Սարգսյանի խոսքով` սրան զուգահեռ շարունակվում են խախտումներ կատարած գործարարներին ու չինովնիկներին պատասխանատվության ենթարկելու գործողությունները. «Բացահայտվելու եւ պատժվելու են բոլոր նրանք, ովքեր ապօրինի գործունեությամբ վնաս են հասցրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին: Միեւնույն ժամանակ պետք է ընթացակարգերի վրա աշխատենք, որովհետեւ քաղաքական առումով ձեռնտու է գտնել կոնկրետ դեպք եւ պատժել, իսկ արդյունավետության առումով շատ ավելի կարեւոր է ձեւակերպել ընթացակարգ, որի միջոցով գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար»:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26