Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հորդորել է Բելառուսի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Մինսկում ազատազրկված Լապշինին Ադրբեջանը պահանջում է արտահանձնել իրեն:
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր «անցանկալի անձանց ցուցակում»: Լրագրողների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանն ու Բելառուսը մոտ դիվանագիտական հարաբերություններ ունեն: Իսկ Բելառուսի գլխավոր դատախազն էլ օրերս հայտնել է, որ ուսումնասիրում է բլոգերին արտահանձնելու Ադրբեջանի պահանջը:
«Ալեքսանդր Լապշինը չպետք է բանտարկվի իր կարծիքն արտահայտելու կամ վիճելի տարածաշրջան այցելելու համար: Մենք կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին առանց նախապայմանների ազատ արձակել բլոգերին և թույլ տալ նրան վերադառնալ տուն»,- նշել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կոորդինատորը:
Հունվարի 12-ին բլոգերի հետ հանդիպել է Իսրայելի գլխավոր հյուպատոսը: Լապշինի կինը` Եկատերինա Կոպիլովան, իսրայելական «Հաարեց» պարբերականին հայտնել է, որ դիվանագետի խոսքով` Լապշինը եղել է առողջական վատ վիճակում, ընկճված և Բելառուսի պաշտոնյաների ճնշման ներքո, ովքեր պահանջում են բլոգերից կամավոր համաձայնել արտահանձնմանը:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն հիշեցնում է, որ Ադրբեջանը 180 լրագրողի «անցանկալի անձ» է հայտարարել` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի ԱԳՆ այդ ցուցակը, որը վերջին անգամ թարմացվել է 2016 թվականի դեկտեմբերի 7-ին, ներառում է 623 անուն:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55