Աշխարհում ամենահարուստ ութ մարդկանց կարողությունը հավասար Է 3,6 մլրդ մարդու կապիտալին: Այս մասին ասվում է Oxfam ոչ կառավարական կազմակերպության հաշվետվության մեջ, որն զբաղվում է աղքատության դեմ պայքարով:
Դավոսում կայանալիք տնտեսական հերթական համաժողովի կապակցությամբ Oxfam-ը ներկայացրել է Բելգիայում և աշխարհում չունևորների ու հարուստների կարողության հարաբերակցության վիճակագրությունը, որը հունվարի 16-ին հրապարակել Է Le Soir թերթը:
Մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում Է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը. նրա կարողությունը, ըստ Forbes-ի տվյալների, գնահատվում Է 75 մլրդ դոլար: Հաշվետվության մեջ նաև նշվում են Facebook սոցիալական ցանցի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը (44,6 մլրդ դոլար), ներդրող Ուորեն Բաֆեթը (60,8 մլրդ դոլար), մեդիա-մագնատ և Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը (40 մլրդ դոլար), Amazon-ի ստեղծող Ջեֆ Բեզոսը (45,2 մլրդ դոլար), մեքսիկացի բիզնեսմեն Կառլոս Սլիմը (50 մլրդ դոլար), Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը (43,6 մլրդ դոլար), ինչպես նաև իսպանացի ձեռնարկատեր, Zara խանութների ցանցի հիմնադիր Ամանսիո Օրտեգան (67 մլրդ դոլար):
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ թեև Բելգիան քաղաքացիների ամենամեծ անհավասարության երկրի օրինակ չէ, այնուամենայնիվ, նրանում հարուստների և աղքատների միջեւ գույքային տարբերությունը հատկանշական է՝ ամենահարուստ բելգիացիների 10 տոկոսը, ըստ Oxfam-ի տվյալների, ունի ազգի միագումար կարողության մոտավորապես կեսը: Դրա հետ մեկտեղ ամենահարուստների 1 տոկոսն ունի ազգի կարողության 18 տոկոսը։
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44