Գործադիրի որոշմամբ «ՍՋՍ» ՍՊԸ-ին տրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: «ՍՋՍ» ՍՊԸ նախատեսում է գործունեություն ծավալել էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում: Ընկերությունը կմշակի և կարտադրի ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, տեղեկատվության փոխանցման սարքավորումներ, լարային և անլար կապի միջոցներ, որոնք ունեն կիրառման լայն շրջանակ հեռահաղորդակցության, ինքնաթիռաշինության, առողջապահության ոլորտներում: Նախատեսվում է, որ ծրագրի ընթացքում արտահանման ծավալները կկազմեն 30 մլն ԱՄՆ դոլար: Արտադրանքի կարտահանվի ԵԱՏՄ անդամ և Մերձավոր Արևելքի երկրներ, դիտարկվում է նաև Իրան արտահանման հնարավորությունը: Նախատեսվում է առանձին պատվերներ կատարել հնդկական և չինական շուկաների համար: Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2,5 մլն ԱՄՆ դոլար, կստեղծվի 30 նոր աշխատատեղ` 420 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով: Ֆինանսական ոլորտի, մասնավորապես, հաշվապահների որակավորմանն առնչվող կարգավորումները հստակեցնելու, ժամկետների կրճատելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ առաջարկվում է՝ Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակների կամ Սի-Էֆ-Էյ (CFA) որակավորման երկրորդ մակարդակի կամ Սի-Փի-Էյ (CPA) որակավորման չորրորդ մակարդակի հավաստագիր ունեցող անձանց որակավորման վկայական տրամադրել առանց քննության, նախկինում քննության միջոցով որակավորման վկայական ստացած անձանց` վկայականի գործողության ժամկետը լրանալու դեպքում նոր վկայական տրամադրել առանց քննության՝ մասնագիտական վերապատրաստման դասընթացների մասնակցած լինելու փաստի հիման վրա և այլն:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33