Հայաստանը լավ գիտի Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը, իսկ հնչած տարբեր արտահայտություններին, ՀՀ-ն պարտավոր չէ պատասխանել. այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարի այնհայտարարությանը, թե քանի դեռ Հայաստանն Արցախը չի ճանաչել, ռուսական զենք Արցախ չի կարող գնալ:
Ինչ վերաբերում է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, թե՝ ցույց տվեք փաստաթղթեր, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, Շավարշ Քոչարյանն ասաց, որ դրան պատասխանող այլ ատյաններ կան, որոնց առաջ այդ հարցերը բարձրացվում են:
Հիշեցնենք, որ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողի դիտարկմանը, թե Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, ՌԴ դեսպանն Իվան Վոլինկինն արձագանքել էր. «Ցույց տվեք փաստաթղթեր, ցույց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքի հայտարարությանը, թե բանակցություններն ընթանալու են «տարածքների զիջում՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքով, փոխարտգործնախարարն ասաց, որ եթե խոսքը գնում է Մադրիդյան սկզբունքների մասին, որոնք գաղտնազերծված են երեք համանախագահող երկրների հինգ հայտարարություններով, ապա ակնհայտ է, որ խոսքը և՛ տարածքների, և՛ կարգավիճակի մասին է:
«Շատ կարևոր է արձանագրել հետևյալը՝ մինչև տարածքային հարցեր առաջ քաշելն Ադրբեջանը առնվազն պարտավոր է վերադարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված շրջանները և ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Ինչո՞ւ: Որովհետև ճանաչելով՝ նա կունենա այն սուբյեկտը, որն իրավազոր է քննարկել նմանատիպ հարցեր: Հայաստանի Հանրապետությունը չի կարող այդպիսի հարցեր լուծել՝ Ղարաբաղի փոխարեն: Սա է ամենակարճ ճանապարհը, որով Ադրբեջանը կարողանա հասնել իր բաղձալի նպատակին»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Լրագրողի հարցին, թե որ տարածքների հանձնման մասին է խոսքը, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Ես կխոսեմ այն տարածքների մասին, որն օկուպացրել է Ադրբեջանը. դա Մարտունու շրջանն է, Մարտակերտի շրջանի հատվածներն են, դա Շահումյանի շրջանն է, իսկ ինչ ենք մենք հանձնելու, թող մտահոգի ադրբեջանցիներին, ինձ դա չի մտահոգում»:
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35