2016 թվականը բարդ տարի էր՝ պայմանավորված համաշխարհային տնտեսական ազդակներով: Այս մասին հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի Կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան: Սակայն, նրա ներկայացմամբ, ԵԱՏՄ-ի 2016 թվականի տնտեսական ցուցանիշներն ավելի բարենպաստ էին, քան 2015-ինը: Վալովայայի խոսքով` ԵԱՏՄ-ի 2016 թվականի ՀՆԱ-ն կրճատվել է 0.3 տոկոսով` 2015 թվականի 1 տոկոս անկման դիմաց: Նախորդ տարում ՀՆԱ-ն նվազել է միայն ՌԴ-ում և Բելառուսում: ԵԱՏՄ անդամ մնացած երկրներում այն աճել է:
«Մեր կանխատեսումներով 2017 թվականին Միության անդամ բոլոր երկրներում արձանագրվելու է ՀՆԱ-ի աճ: Արդյունաբերական ոլորտում մենք ունենք դրական դինամիկա` 2016 թվականին այն ավելացել է 0.2 տոկոսով, չնայած 2015 թվականին այն նվազել էր 3.4 տոկոսով: Առանձին երկրների կտրվածքով դիտարկելիս` Հայաստանում տեղական արտադրության աճը կազմել է մոտ 7 տոկոս»,- ասաց նա` հավելելով, որ գյուղատնտեսության ոլորտը ԵԱՏՄ-ում աճել է 3.2 տոկոսով:
Տատյանա Վալովայայի դիտարկմամբ՝ վերջին երկու տարում իրենք մակրատնտեսական կայունության պահպանման քաղաքականություն են վարում: Դատելով գնաճի գործակիցն, ըստ Վալովայայի, 2016 թվականի դեկտեմբերի կտրվածքով Միության ցուցանիշը կազմել էր 6 տոկոս, ինչը 2015 թվականի դեկտեմբերի համեմատ շատ բարձր ցուցանիշ է:
«ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրաշրջանառությունը, թեև այս տարի շարունակում էր անկումը, սակայն բավականին փոքր ցուցանիշ է 2015 թվականի համեմատ: Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ 156 տոկոս է կազմել: Ընդ որում` ՌԴ արտահանման ծավալները մեծացել են 154 տոկոսով, իսկ Բելառուս՝ 2,3 անգամ, Ղրղզստան 3,4 անգամ: Հասկանալի է, որ արտահանման ծավալները խոշոր չեն, սակայն աճը զգալի է»,- նշեց Տատյանա Վալովայան:
Տատյանա Վալովայան ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Doing business վարկանիշային աղյուսակում, ԵԱՏՄ անդամ երկրները դրական արդյունքներ են գրանցել: «190 երկրների ցուցակում, Ղազախստանը զբաղեցրել է 35-րդ, Բելառուսը` 37-րդ, Հայաստանը` 38-րդ, ՌԴ-ն` 40-րդ, իսկ Ղրղզստանը` 75-րդ տեղերում են: Դա բացատրում է ներքին օրենսդրության բարելավմամբ`ԵԱՏՄ շրջանակներում հարմար փոխգործակցության համար»,- հավելեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի Կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55