ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել ՍԱՊԾ մարզային կառույցների ղեկավարների հետ՝ նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները քննարկելու և նոր հանձնարարականներ տալու նպատակով:
Մարզային կենտրոնների ղեկավարները ներկայացրել են, թե ինչ վերահսկողական գործողություններ են իրականացվում այս փուլում, ինչպիսին են արդյունքները, նաև՝ սննդի շղթայի օպերտորների՝ ՍԱՊԾ գրանցամատյանում հաշվառելու աշխատանքների ընթացքը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև տոնական օրերին կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները: «Ձեր աշխատանքում ակնկալում եմ որակական փոփոխություններ, մասնավորապես՝ համակարգային խնդիրների բացահայտում և հնարավոր լուծումներ, հետադարձ կապ տնտեսավարողների հետ,- նշել է ՍԱՊԾ պետը և առաջարկել այս տրամաբանությամբ շարունակել ներկայումս հանրապետության ողջ տարածքում իրականացվող վերահսկողությունը հացի և զովացուցիչ ընպելիքների շուկաներում: Իշխան Կարապետյանը, որպես առաջնահերթ խնդիր, կարևոր է համարել, որ մարզերում հայտնաբերվեն ու հաշվառվեն սննդամթերքի հիմնական մատակարարները՝ նրանց գործունեության ու պահեստային տարածքների վրա սահմանելով խիստ հսկողություն և բացառելով հնարավոր ժամկետանց սննդամթերքի մուտքն իրացման ցանց:
Ծառայության պետը խորհրդակցության արդյունքում անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների պետերին հանձնարարել է մարզերում ևս, կենտրոնների մասնագետների հետ համատեղ, մսի շուկայում և ջերմոցային տնտեսություններում այցեր կատարել, գնահատել իրավիճակը և ձեռնարկել դրանք բարելավելու քայլեր:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26