Առողջապահության նախարարությունում երեկ մինչև ուշ գիշեր «Էրեբունի» հիվանդանոցում գտնվող երկու վիրավոր զինծառայողների ծնողների հետ քննարկել են վիրավորներին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ միաժամանակ նշելով, որ վերջին օրերին գրեթե ամեն օր զինծառայողների ծնողների հետ հանդիպում է ունենում: «Երեկ մինչև ուշ գիշեր զինծառայողներ Ռուբեն Առաքելյանի և Արման Լազգիյանի ծնողների հետ հանձնաժողովի ներկայությամբ քննարկվել է հարցը՝ արդյոք նրանք այսօր պատրաստ են տեղափոխման, արդյոք Հայաստանում սպառված են բուժօգնություն ցուցաբերելու բոլոր ռեսուրսները: Ծնողները հայտնեցին իրենց տեսակետները: Իհարկե՛, մենք այս հարցում չենք կարող զերծ մնալ հուզական կոմպոնենտից, որը պարբերաբար լսում ենք և՛ ծնողներից, և՛ հարազատներից, բայց շատ սթափ կարողացանք քննարկում ծավալել»,- ներկայացրեց առողջապահության նախարարը: Նա նշեց, որ ծնողներն էլ համոզվել են, որ Հայաստանում հնարավոր են բուժման այն եղանակները, որոնք նրանք տեսնում են արտերկրում, սակայն ծնողները ցանկություն են հայտնում ամեն դեպքում տեղափոխել: «Մեր աշխատանքն այստեղ կլինի այդ ամբողջ գործընթացն ապահովելը, լոգիստիկ մեթոդաբանությունն ամբողջությամբ վերցնել մեզ վրա: Մենք պարտավորվածություն ենք զգում ծնողների առաջ և այդ աշխատանքները կազմակերպելու ենք իրենց հետ համատեղ»,- նշեց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ աշխատանքները կկազմակերպվեն նաև բարերարների հետ՝ հաշվի առնելով, որ զինվորների տեղափոխությունը կապված է ծախսերի հետ: Այդուհանդերձ, ըստ Արմեն Մուրադյանի՝ խնդիրը հետևյալն է. արդյոք զինվորներին կարող են արտերկիր տեղափոխել: «Երկու վիրավորները թթվածնից կախվածություն ունեն, Արմանի ջերմությունը երեկ եղել է 38 աստիճան, պառկելախոց ունի, Ռուբենն էլ «սպինալ շոկի» փուլում է, և վտանգները դեռևս բարձր են, ռիսկերը բացատրվել են ծնողներին: Ամեն դեպքում, ծնողի և զինծառայողի իրավունքն է՝ իր բուժումը շարունակել Հայաստանում կամ արտերկրում, և մենք այդ ընթացքում տղաների կողքին են լինելու»,- ասաց նախարարը:
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44