Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց, որ մինչև ամսվա վերջ պատրաստ կլինի արխիվային համակարգը, ըստ որի քաղաքացին այլևս չի գնա Ազգային արխիվ, որ տեղեկանք ստանան իր մասին, որ թոշակ ստանա:
«Նա միանգամից դիմելու է թոշակային ծառայություն և ծառայությունը էլեկտրոնային ձևով դիմելու է արխիվ և էլեկտրոնային տարբերակով էլ ստանա պատասխան»,-ասաց նա և նշեց, որ ամսվա վերջում ներդրվելու է համապատասխան ծրագրով ու աշխատողներով:
«Քաղաքացուն ազատում ենք գալ արխիվում հերթ կանգնելու պարտականությունից, արդեն մենք ենք իր փոխարեն գրում, արխիվ գալու հոգսից ազատելով»,-ասաց նա և օրինակ բերեց, որ եթե քաղաքացին աշխատել է Հայէլեկտրոմեքենագործարանում, նա գրքույկում հիմք կա, որ աշխատել է աշխատավարձ է ստացել, պետք է, անպայման, արխիվ դիմի:
«Առաջ դիմում էր Ազգային արխիվ տեղեկանքը տանում էին, հիմա նա դիմում է թոշակ նշանակող մարմին և այդ հարցումը մեզ են անելու»,-ասաց նա:
Ամատունի Վիրաբյանը խոսեց նաև Ազգային արխիվի 2017 թվականի ծրագրերից` թվայնացում, հրատարակչական ծավալուն գործունեություն, մի շարք կարևոր փաստաթղթերի հրատարակում: Ըստ նրա, իրենց համար հիմնական թիրախը մարդն է:
«Հիմնական նպատակն այնպես անենք, որ մարդիկ արխիվից օգտվելիս տեսնեն, որ սպասարկումը բարձր մակարդակի է և ժամանակին: Հիմնական փաստաթղթերը թվայնացրել, ստեղծել ենք էլեկտրոնային շտեմարան»,-ասաց նա և նշեց, բայց ընդհանուր 0,1%-ը հազիվ են տաս տարում թվայնացվել, որը ահռելի արխիվի քանակից միլիոնից ավելին է: «Բայց նրանք են թվայնացվել, որոնց պահանջարկն ավելի է»,-ասաց նա:
Վիրաբյանը նշեց, թե այնպես են արել նաև , որ մարդը կարողանա ոչ թե քայլելով հասնի արխիվ, այլ արխիվին դիմի տնից, աշխատավայրից և այլն:
Հաջորդ թիրախն ըստ նրա՝ գիտաշխատողն է, լրագրողը, մագիստրոսն ու դոկտորային թեզ գրողը, այսինքն` այն մարդն, ով ուզում է օգտվի արխիվից և գրի գիտական աշխատանք կամ հուշեր:
Ազգային արխիվի տնօրենն ասաց, որ 19-20 նաև 21-րդ դարի փաստաթղթեր են, որոնք թվայնացնելու են և շրջանառության մեջ դնելու: Ամատունի Վիրաբյանը ասաց, որ արդեն հիմնականում ֆիլմերի թվայնացումը և վավերագրական և գեղարվեստական, ավարտել են, հիմա արխիվացնում են հատվածներ և շուտով անցնում ենք հեռուստատեսային հաղորդումների թվայնացմանը:
Ըստ նրա, ամենահին ֆիլմը 1911թ-ի թաղման արարողություն է, որը տևում է 15 վայրկյան, հետո 1915թ-ի ամերիկյան Հարբերդի այցն է Հայաստան, ապա 20-ին Կարմիր բանակի մուտքը Հայաստան: Հետո արդեն առաջին համր ֆիլմերն են, հետո առաջին ձայն ունեցող «Պեպո» ձայնային ֆիլմը:
Նա շեշտեց, որ իրենք թվայնացնում են ֆիլմերը այնպիսին ինչպիսին կա, առանց գույներ ավելացնելու, միայն խազերն են մաքրելու:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26