Այս տարվա խորհրդարանական ընտրություններն իրենց ֆորմատով և բովանդակությամբ առանձնանում են մյուս ընտրություններից, քանզի երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները օր առաջ հակազդեցության ենթարկելու խնդիր կա: Այն աստիճան էր արժեզրկվել ամեն ինչ դաշտում, որ հանրությունն էր ոտքի ելել՝ խնդրելու և հորդորելու Գագիկ Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն: Մինչև վերջին պահն էլ բոլորը շունչները պահած սպասում էին Ծառուկյանի հայտարարությանը, քանզի դաշտում վերադասավորումները պայմանավորված են հենց այդ հայտարարության կոնտեքստից: Գագիկ Ծառուկյանը, տարիներ շարունակ քաղաքական դաշտում գտնվելով հանդերձ, քաջ գիտակցում է իր անձով պայմանավորված այն կարևորության աստիճանը, որը պետք է ծառայի երկրի և ժողովրդի բարեկեցության ապահովմանը: Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը նույն այդ հայրենասիրական մղումներից դրդված կայացրեց իր համար չափազանց ծանր, սակայն արժանավայել և ազգապահպան որոշումը, բոլորին էլ պարզ դարձավ, որ ներքաղաքական կյանքում ամեն ինչ գլխիվայր շուռ է գալու: Այդպես էլ եղավ, արդյունքը առավել քան տեսանելի է և այն անորոշ, անելանելի իրավիճակը դաշտում, որ տիրում էր նախքան Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, երկիրը տանելու էր դեպի անդունդը: Իսկական հայրենասերին հատուկ արժեհամակարգ է պետք ունենալ, որպեսզի այս ամենը տեսնելով, սրտացավություն ապրել և այն քաղաքական էջը, որը փակվել էր՝ հնարավոր արյունահեղությունից խուսափելու համար, կրկին բացել: Հասարակական տրամադրությունները ստուգելու կարիք էլ չկա այս կապակցությամբ, քանզի Գագիկ Ծառուկյանը նաև ականջալուր է եղել ձևավորված այն հանրային պահանջին, որը վերջին շրջանում աննախադեպ կերպով արտահայտվեց:
Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը բացասական կերպով կարող է ընդունվել միայն այն ուժերի կողմից, ովքեր Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունում չլինելու դեպքում, գուցե հնարավորություն ունենային խցկվել խորհրդարան:
Ծառուկյանի վերադարձը այս տեսանկյունից հանրությանը կողմնորոշվելու ուղղություն տվեց, քանզի անգամ քաղաքականության մեջ չգտվելու ընթացքում Ծառուկյանը ապացուցեց, որ նա միշտ գործել է անձնվիրաբար, առանց այլ մտքերի: Այս ենթատեքստում Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին հայտարարությունը նոր քաղաքական մշակույթի հիմնաքար է, որը նպաստելու է նոր ձևավորվելիք քաղաքական կոնսենսուսի ստեղծմանը. կոնսենսուս, որը ենթադրելու է մեկ ընդհանուր, ազգային գաղափար, որի շուրջ համախմբվածները իրական մտահոգ քաղաքացիներ են, ովքեր ունեն ցանկություն և ներուժ՝ երկիրը այս վիճակից դուրս բերելու համար:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55