Ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին համարում է իրական հերոս: Այս մասին Թանկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:Գրում է armedia.am-ն:
«Այս հատուկ օրը, երբ մենք նշում ենք Մարտին Լյութեր Քինգին և ամենն ինչի համար պայքարել է նա, Էրդողանի կառավարությունը Թուրքիայում հեռացնում է պատգամավորին, ով խոսում է ցեղասպանության մասին: Գարո Փայլանն իրական հերոս է, քանի որ միանգամայն հեշտ է խոսել ճշմարտության մասին մի հասարակությունում, որտեղ չկան հետհարվածներ, սակայն շատ վտանգավոր է այն հասարակությունում խոսելը, որտեղ գործում են հետհարվածները: Ես մեծ պատիվ եմ ունեցել հանդիպել նրան անցած տարի: Մենք քեզ հետ ենք Գարո»,- նշել է Թանկյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Թուրքիայի մեջլիսում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանի ելույթն ընդհատվել է, երբ սահմանադրական փոփոխությունների առաջարկի 11-րդ կետի վերաբերյալ խոսելիս կիրառել է «ցեղասպանություն» բառը: Ընդմիջումից հետո մի շարք պատգամավորներ ելույթ են ունեցել ու «քննադատել» Փայլանին` ցեղասպանություն բառը խորհրդարանում օգտագործելու համար: Հայ պատգամավորին որպես պատիժ արգելվել է մասնակցել խորհրդարանի առաջիկա 3 նիստին, իսկ նիստի արձանագրություններից հեռացվել է ելույթում կիրառված ցեղասպանություն բառը:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26