ARM | RUS |

Արա Զոհրաբյանը դիմել է Բելառուսի և ՌԴ ՓՊ նախագահներին

17.01.17 | 21:35

այաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նամակով դիմել է Բելառուսի Հանրապետության փաստաբանների հանրապետական միության նախագահ Վ. Ի. Չայչիցին և Ռուսաստանի Դաշնության Փաստաբանների դաշնային պալատի նախագահ Յու. Ս. Պիլիպենկոյին՝ տեղեկացբելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի իրավունքների և հիմնարար ազատությունների կոպտագույն խախտման փորձի մասին:

ՀՀ ՓՊ նախագահը նամակում, մասնավորապես, նշում է.

«Հաշվի առնելով Բելառուսի Հանրապետության փաստաբանների հանրապետական միության և Ռուսաստանի Դաշնության փաստաբանների դաշնային պալատի պատրաստակամությունն իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման աջակցության հարցում՝ տեղեկացնում ենք Ձեզ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի իրավունքների և հիմնարար ազատությունների կոպտագույն խախտման փորձի մասին:

Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության հարցման հիման վրա՝ հետագա հանձնման նպատակով, գտնվում էր կալանքի տակ Բելառուսի Հանրապետության տարածքում: Կալանավորման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ Լապշինը 2011 թվականի ապրիլին և 2012 թվականի հոկտեմբերին այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իսկ 2016թ. ապրիլի 6-ին և հունիսի 29-ին իր բլոգում հանդես է եկել ԼՂՀ անկախության սատարման կոչով:

Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից Լապշինի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 281.2 («Հանրային կոչեր՝ ուղղված իշխանությունը բռնի զավթելուն, իշխանությունը բռնի պահելուն կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխմանը կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանը, ինչպես նաև այդպիսի բովանդակությամբ նյութերի տարածումը, որը կատարվել է կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից») և 318.2 («Ադրբեջանի պահպանվող պետական սահմանը հատելը՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ պետական սահմանի հսկիչ-անցագրային կետից դուրս, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»), հոդվածների հատկանիշներով և նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում: Տվյալ պահին ընթանում է Ալեքսանդր Լապշինի՝ դեպի Ադրբեջան էքստրադիցիայի կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը:

Հաշվի առնելով հայ փաստաբանների մասնագիտական կարծիքը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը գտնում է, որ Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության հարցման հիման վրա Ալեքսանդր Լապշինի հանձնումն անթույլատրելի է, քանի որ նմանատիպ գործողությունները հակասում են սույն ոլորտը կարգավորող միջազգային և ներպետական իրավական ակտերի պահանջներին:

Մասնավորապես՝

Կոնվենցիոն նորմերը բացառում են խնդրվող անձի հանձնումը, եթե առկա են ծանրակշիռ հիմքեր՝ ենթադրելու, որ հանձնման վերաբերյալ հարցումը պայմանավորված է տվյալ անձին հետապնդելու հետ՝ կապված նրա՝ ռասայական, սեռային, դավանանքի, էթնիկական պատկանելության կամ քաղաքական համոզմունքների[1] հետ: Տվյալ դեպքում անվիճելի է այն փաստը, որ Ադրբեջանի Հանրապետության պետական մարմինները իրականացնում են անձի հետապնդում՝ կապված նրա քաղաքական համոզմունքների և մասնագիտական գործունեության հետ:

Մասնավորապես, Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովի հաղորդագրության համաձայն՝ Ա. Լապշինը Բելառուսում կալանավորվել է այն բանի համար, որ նա, իբրև գտնվելով մի խումբ անձանց հետ հանցավոր համաձայնության մեջ, ապօրինաբար այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, որտեղ բացահայտ կերպով ելույթ է ունեցել ադրբեջանական պետականության[2] դեմ ուղղված կոչերով: Այդ նույն աղբյուրում նշված է, որ Լապշինը 2016 թվականի ապրիլի 6-ն և հունիսի 29-ին հանդես է եկել հանրային կոչերով՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության սատարմանը: Քաղաքական նկատառումներից ելնելով՝ Ադրբեջանի Հանրապետության պետական մարմինները տվյալ գործողությունները ձգտում են որակել որպես՝ ադրբեջանական պետականության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններ, ինչն անթույլատրելի է:

Ադրբեջանի իշխանությունների կողմից Լապշինի հետապնդումը հակասում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու, տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու և լրատվության ցանկացած միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից (հոդված 19): Այդ նույն հիմքերով անձի հանձնման անթույլատրելիությունը երաշխավորված է նաև Բելառուսի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 484-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով, որի համաձայն՝ օտարերկրյա պետության պետական մարմնի խնդրանքը, որը պարունակում է դրույթներ՝ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով նշված անձին օտարերկրյա պետությանը հանձնելու վերաբերյալ, չի կատարվում, եթե այդ խնդրանքի նպատակներն են՝ անձի քրեական հետապնդումը կամ անձին պատժելը, ում նկատմամբ ստացվել է նման խնդրանք՝ ռասայական, սեռային, դավանանքի, քաղաքացիության, ազգության, որոշակի սոցիալական խմբին պատկանելության կամ քաղաքական համոզմունքների հիմքով:

Ավելին, հանրահայտ է, որ խոսքի ազատության դաշտում Ադրբեջանի կառավարությունն իրականացնում է ռեպրեսիաների և հարձակումների քաղաքականություն` օրենսդրորեն խստացնելով պատիժները՝ համացանցում քննադատողական հրապարակումների համար, բանտարկելով ակտիվիստներին՝ այդպիսով խախտելով լրագրողների և ակտիվիստների իրավունքները: Այդ մասին խոսվում է նաև «World Organization Against Torture»[3] կայքում հրապարակված 18 իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ դիմումի մեջ, ինչը շատ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից քննարկումների և քննադատությունների առարկա է հանդիսացել:

Բացի վերոնշյալ պահանջներից, միջազգային-իրավական նորմերով սահմանված է պարտադիր պահանջ, որը պետք է պահպանվի քրեական հետապնդման նպատակով հանձնման ժամանակ. հայցող և հայցվող կողմերի ներքին օրենսդրությունների համաձայն՝ արարքը պետք է հանդիսանա քրեորեն պատժելի[4]: Լապշինին մեղսագրվող հանցակազմի դիսպոզիցիան (Ադրբեջանի ՔՕ 281.2 հոդված) սահմանված է հետևյալ կերպ. «Ադրբեջանի իշխանությունը բռնի զավթելու, իշխանությունը բռնի պահելու կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխման կամ տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված հանրային կոչերը, ինչպես նաև այդպիսի բովանդակությամբ նյութերի տարածումը»:

Մասնավորապես, Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավարի հաղորդագրության համաձայն՝ Լապշինը բացահայտ կերպով ելույթ է ունեցել ադրբեջանական պետականության դեմ ուղղված կոչերով. 2016 թվականի ապրիլի 6-ն և հունիսի 29-ին նա հանդես է եկել հանրային կոչերով, որոնք ուղղված են եղել միջազգային մակարդակի վրա՝ Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարմանը՝ սատար կանգնելով օկուպացված հողերում ապօրինաբար գործող ռեժիմի «անկախությանը»:


Համադրելով նշված հաղորդագրությունը Ադրբեջանի ՔՕ 281.2 հոդվածի բովանդակության (դիսպոզիցիայի) հետ՝ պարզ է դառնում, որ Լապշինի արարքը, հավանաբար, պետք է որակվեր Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից որպես Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված հրապարակային կոչեր, ինչպես նաև այդպիսի բովանդակությամբ նյութերի տարածումը:

Համադրելով հայցող և հայցվող կողմերի ՔՕ հոդվածների դիսպոզիցիաները՝ ակնհայտ է, որ Լապշինին մեղսագրվող արարքը չի հանդիսանում քրեորեն պատժելի Բելառուսի Հանրապետությունում, քանզի ԲՀ ՔՕ-ում համապատասխան հանցակազմը բացակայում է: Այդ հանցակազմին նման հանցակազմ սահմանված է 361-րդ հոդվածի 1-ին մասում (Բելառուսի Հանրապետության պետական իշխանությունը զավթելու կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխման կամ պետական դավաճանության կամ տեռորիստական ակտ կամ դիվերսիա կատարելու կամ Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված այլ գործողությունների կատարման հրապարակային կոչերը կամ այդպիսի կոչեր պարունակող նյութեր տարածելը): Հանձնման անթույլատրելիությունը՝ այդ հիմքով ևս նախատեսված է ԲՀ ՔԴՕ-ի 481-րդ հոդվածով:

Անհրաժեշտ է նաև նշել այն մասին, որ Ադրբեջանական Հանրապետության ՔՕ-ի 281.2 հոդվածի կիրառումը Լապշինի նկատմամբ հիշեցնում է Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի կիրառման պրակտիկան, որի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կայացրել է բազմաթիվ որոշումներ՝ ընդդեմ Թուրքիայի: Քաղաքական գործընթացների, պետության քաղաքականության նկատմամբ քննադատողական արտահայտություններ թույլ տալը, հատկապես լրագրողների կողմից, չի կարող դիտարկվել որպես պետության տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի և պետական իշխանության նկատմամբ ոտնձգություն: Նմանատիպ հոդվածների գոյությունն ու կիրառումը այսպիսի հանգամանքներում, ինչպես բազմիցս նշել է ՄԻԵԴ-ը, ազատ ինքնարտահայտման իրավունքի նկատմամբ ստեղծում է շարունակական սպառնալիք և ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ չէ:

Էական է նաև այն հանգամանքը, որ Լապշինի հանձնումը Ադրբեջանի իշխանություններին հղի է բացասական հետևանքներով նրա (Լապշինի) համար: Մասնավորապես, խոսքը գնում է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և այլ ոչ իրավաչափ արարքների մասին (ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տեսակների և պատիժների մասին» կոնվենցիա):

Վերոգրյալը հաստատվել է նմանատիպ վերաբերմունքի բազմաթիվ դեպքերով, որոնք կիրառվել են հայկական ծագում ունեցող անձանց կամ այն անձանց նկատմամբ, ովքեր ունեցել են որևէ տեսակ կապ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Ավելին՝ Ադրբեջանը խրախուսում է նրանց, ովքեր ցուցաբերում են անմարդկային վերաբերմունք հայկական ծագում ունեցող անձանց կամ այն անձանց նկատմամբ, ովքեր ունեն որևէ տեսակ կապ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

Որպես վերոգրյալի հավաստում՝ հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին՝ գիշերը, Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը կացինով սպանել է քնած, ազգությամբ հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին: Երկու սպաներն էլ անցնում էին անգլերեն լեզվի դասընթացներ Հունգարիայի մայրաքաղաքում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Սաֆարովին ցմահ ազատազրկման՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի, սակայն 2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովը փոխանցվեց Ադրբեջան՝ հետագա պատիժը այնտեղ կրելու համար: Հենց նույն օրը Ադրբեջանին նախագահ Իլհամ Ալիևը, ներում շնորհեց նրան, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը տվեց մայորի կոչում և բնակարան նվիրեց:

Դրանով իսկ՝ Ադրբեջանի իշխանությունները խախտեցին մարդու կյանքի իրավունքը՝ նյութական իմաստով, այսինքն՝ նրանք պատասխանատու են Գուրգեն Մարգարյանի մահվան և Հայկ Մակուչյանի նկատմամբ կատարված մահափորձի համար:

Ադրբեջանի իշխանությունները խախտել են մարդու կյանքի իրավունքը՝ նաև դատավարական իմաստով, քանի որ ներում շնորհելով դատապարտվածին՝ նրանք անհնարին դարձրին դատարանի որոշման հիման վրա պատժի կրումը՝ այդպիսով ստեղծելով դատապարտվածին ապօրինի ազատելու նախադեպ[5]:

Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները խախտել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածը, այսինքն՝ այս հանցանքների հիմքում դրված է եղել ռասայական խտրականությունը:

Ադրբեջանի կառավարությունը Ա. Լապշինին մեղսագրում է նաև արարք՝ կապված Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու հետ: Հարկավոր է նշել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը չի հանդիսանում Ադրբեջանի տարածքի մասը և չի պահպանվում ադրբեջանական իշխանությունների կողմից: Այս հանգամանքը հանրահայտ փաստ է: Ադրբեջանի ՔՕ 318.2-րդ հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության պետական պահպանվող սահմանը հատելը՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ պետական սահմանի հսկիչ-անցագրային կետից դուրս մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ բռնության գործադրմամբ կամ այդպիսին գործադրելու սպառնալիքով, պատժվում է մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ:

Արարքը համապատասխան հանցակազմով որակելու համար էական պայման է հանդիսանում Ադրբեջանական Հանրապետության՝ պահպանվող պետական սահմանը հատելու փաստը: 2011 թվականի ապրիլին և 2012 թվականի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելով՝ Լապշինը չի հատել Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը (ավելին՝ «պահպանվող» պետական սահմանը), հետևաբար և չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:


Յուրաքանչյուր օր Հայաստանի հազարավոր քաղաքացիներ և այլ պետությունների քաղաքացիներ այցելում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ անձնական, զբոսաշրջային, գործնական և այլ նպատակներով: Հետևաբար` ըստ Ադրբեջանի կառավարության տրամաբանության՝ այս բոլոր քաղաքացիները հանցանք են գործում: Ակնհայտ է, որ այսպիսի քրեական հետապնդումը չունի հանցավորության դեմ պայքարելու նպատակ, այլ՝ թաքնված քաղաքական մտադրություն:

Հատկապես կարևոր է ընդգծել, որ Լապշինի հանձնումը Ադրբեջանին կարող է դառնալ նմանատիպ անօրինական ռեպրեսիաների կատարման համար նախադեպ բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդված): Նման իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած պետության քաղաքացի:

Չի բացառվում նաև նմանատիպ մեխանիզմներից օգտվելու հնարավորությունը՝ այլ պետությունների կողմից իրենց քաղաքական նպատակների համար, որը կարող է հիմք ծառայել, օրինակ՝ Ղրիմ, Աբխազիա, Հյուսիսային Օսեթիա, Պրիդնեստրովական Հանրապետություն և այլ պետություններ այցելելուց ձեռնպահ մնալու համար:

Ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք համապատասխան իրավական գնահատական տալ կատարվածի առթիվ և աջակցություն ցուցաբերել՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին իրավական օգնություն տրամադրելու հարցում»:


Միասնական ժամերգություն կկատարվի Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում

Միասնական ժամերգություն կկատարվի Ապարանի Սուրբ Խաչ...

23:52

«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են». Փրկարար ծառայություն

«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են». Փրկարար...

23:39

Քաղաքականությունը հո հացի հե՞րթ չէ, որ զիջենք. Շարմազանով

Քաղաքականությունը հո հացի հե՞րթ չէ, որ զիջենք....

23:18

Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ տարով

Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ...

16:23

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյան

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյան

16:06

Երևանի Կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը մինչև 4 անգամ

Երևանի Կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը մինչև 4...

15:48

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական...

15:23

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

15:09

Շիրակի մարզում գողացել են գյուղացու աքլորներն ու հավերը․ պատճառվել է 20․000 դրամի վնաս

Շիրակի մարզում գողացել են գյուղացու աքլորներն ու հավերը․ պատճառվել է 20․000 դրամի...

14:33

Շարունակվում են երեխաների բժշկական օգնությանը վերաբերող մասնագիտական հանդիպումները

Շարունակվում են երեխաների բժշկական օգնությանը վերաբերող մասնագիտական...

14:04

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ...

13:33

Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ Սրբազանի կոչը

Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ...

13:09

Արման Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

Արման Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

12:44

Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու մասին

Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու...

12:18

Դիլիջանում կրակը վաղուց մտել է անտառ, միայն խոտածածկ տարածքները չեն. «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավարը կոչ է անում կամավորներին միանալ

Դիլիջանում կրակը վաղուց մտել է անտառ, միայն խոտածածկ տարածքները չեն. «Բնապահպանի տուն»...

11:13

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից. Բորել

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից....

10:42

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ Տոնոյան

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ...

10:25

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:17

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

10:02

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26