Ապրիլի 9-ին Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Լաս Վեգասում կայացած մենամարտում միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը զիջել էր մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսին: Հայ բռնցքամարտիկը ռինգ կվերադառնա հուլիսի 16-ին, իսկ մենամարտը կկայանա Բեռլինում: «Պատրաստ չեմ հրաժեշտ տալ այս մարզաձեւին, որին այդքան շատ եմ սիրում: Ռամիրեսի հետ մենամարտը մեր ծրագրով չընթացավ, սակայն խոստանում եմ՝ դա չի կրկնվի: Ցույց կտամ, որ կարող եմ ավելին անել եւ կրկին դառնալ աշխարհի չեմպիոն. դա է իմ մեծագույն ցանկությունը»,- ասել է 36-ամյա բռնցքամարտիկը: «Գոհ չէի Ռամիրեսի դեմ Արթուրի ելույթից, սակայն որոշեցի տղային մեկ այլ հնարավորություն տալ: Նա չարեց անհրաժեշտը տիտղոսը պահելու եւ իրեն չեմպիոն կոչելու համար: Այժմ Արթուրը պետք է ավելի ջանասիրաբար աշխատի»,- հայտարարել է Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները: «Արթուր Աբրահամը կարիերայում մեծ փորձությունների միջով է անցել: Նախկինում նա վերադարձել է պարտություններից հետո եւ վստահ ենք, որ նա կարող է կրկին դա անել: Նա պետք է ցույց տա, որ կրակը դեռ վառվում է եւ ամեն ինչ անի կրկին աշխարհի չեմպիոն դառնալու համար»,- պրոմոուտեր Կեյլ Սազերլենդի խոսքը մեջբերում է sauerlandpromotion.com-ը:
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44