Թուրքիայի Բուրսա քաղաքում ոստիկանական հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 27 անդամ։ Նրանք կասկածվում են Ամանորի գիշերը Ստամբուլում իրականացված ահաբեկչական հարձակման նախապատրաստմանը մասնակցություն ունենալու համար: Այս մասին գրում է թուրքական «ՀաբերԹյուրք» լրատվական կայքը:
Հայտնի է, որ ձերբակալվածներից 15-ը կանայք են, նրանց հետ հայտնաբերվել են նաև նրանց 29 երեխաները:
Գործողության ընթացքում ձերբակալվել են նաև ԻՊ-ի մի շարք կարևոր անդամներ, որոնք անօրինական ճանապարհներով Թուրքիայի տարածք են փոխադրում ԻՊ գրոհայինների ու կազմակերպում նրանց՝ Ստամբուլում, Իզմիրում և Բուրսայում վարձակալած բնակարաններում տեղավորելը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Ստամբուլի Էսենուրթի շրջանում հայտնաբերվել և ձերբակալվել էր հունվարի 1-ի ահաբեկչությունն իրականացրած ազգությամբ ուզբեկ ԻՊ գրոհային Աբդուլգադիր Մաշարիպովը, ում հետ են եղել նաև նրա 4-ամյա որդին և ևս 4 կասկածյալ, որոնցից 3-ը՝ կանայք։ Ձերբակալության պահին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ հանդիսացող ուզբեկ գրոհայինը դիմադրություն է ցույց տվել իրավապահներին, այնուհետև խնդրել, որ չսպանեն իրեն:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին՝ տեղական ժամանակով 01.15-ին, Սանտա Կլաուսի հագուստով զինված գրոհայինը ներխուժել էր Ստամբուլի «Ռեինա» գիշերային ակումբ, որտեղ հարյուրավոր մարդիկ տոնում էին Նոր տարին:
Զինված հարձակման հետևանքով զոհվել է 39 մարդ։
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44