Դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում պետական սահմանին տեղի ունեցած հակառակորդի դիվերսիոն փորձից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք խումբը պարզել է, որ ՀՀ զինված ուժերի կողմից բացառվել է որևէ վտանգ հակառակորդի նկատմամբ։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Փոխարենը՝ հակառակորդը թիրախավորված գործողություններ է կատարել ինչպես սահմանապահների, այնպես էլ քաղաքացիական բնակչության նկատմամբ։
«Եղել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, մեր ներկայացուցիչը եղել կոնկրետ դեպքերի վայրերում, ունեցել առանձնազրույցներ բնակիչների, գյուղապետի, ավագանու անդամների հետ»,- մանրամասնեց նա։
Արման Թաթոյանը նշեց, որ հակառակորդի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ գրանցվել են նաև հունվարի 3-ին և 8-ին՝ գնդակոծությունների տեսքով։
«Հունվարի 3-ի գնդակոծությունները վտանգավոր են եղել, քանի որ երեխաներ կարող էին լինել այդ վայրերում, մենք հստակ ցույց ենք տալիս նաև լուսանկարներ, որոնցում երևում են գնդակոծության հետևանքները»,- մանրամասնեց նա։
«Հունվարի 8-ին կրակոցներ էին արձակվել գիշերը. քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու առումով գիշերը օրվա ամենավտանգավոր հատվածն է»,- նշեց ՄԻՊ-ը։
ՄԻՊ-ի փաստահավաք խմբի աշխատանքներում անդրադարձ կա նաև հունվարի 13-ին Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբ արձակված կրակահերթին:
Արման Թաթոյանը նշեց, որ զեկույցը ներկայացնելու է նաև Ստրասբուրգում կայանալիք մի շարք հանդիպումների ընթացքում։
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55