Հակաահաբեկչական օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելուց Անկարայի հրաժարվելը չի ազդում միգրացիայի վերաբերյալ Թուրքիայի և ԵՄ-ի միջև համաձայնագրի վրա: Այդ մասին հինգշաբթի օրը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը, գրում է ТАСС-ը: «Պատասխանը շատ հեշտ է. ո՛չ, գործարքը մեռած չէ»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք օրենսդրական փոփոխություններ կատարելուց Անկարայի հրաժարվելը չի՞ նշանակում, որ կողմերի միջև գործարքը մեռած է: Ավելի վաղ Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ Անկարան կատարել է ԵՄ-ի հետ վիզաների չեղարկման համար անհրաժեշտ բոլոր 72 պայմանները: Անցած չորեքշաբթի Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրախորհրդարանին և ԵՄ խորհրդին չեղարկել վիզային սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչև հունիսի վերջ կատարի վիզաների չեղարկման համար մնացյալ հինգ պայմանները: Նախօրեին Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը կսկսի Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ տրամադրելու հարցի օրենսդրական գործընթացը միայն այն բանից հետո, երբ Անկարան առանց բացառության կատարի դրա հետ կապված ԵՄ-ի պահանջները:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55