ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը 2016 թվականի ընթացքում գրանցել և հաշվառել է 3417 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 68 փակ բաժնետիրական ընկերություն, 6 բաց բաժնետիրական ընկերություն, 10 պետական ոչ առևտրային կազմակերպություն, 3 արտադրական կոոպերատիվ, 32 համայնքային ոչ առևտրային կազմա կերպություն, 54 գյուղատնտեսական կոոպերատիվ և 13095 անհատ ձեռնարկատեր, որից 1818-ը վերահաշվառվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն ժամանակահատվածում գրանցվել է 290 հասարակական կազմակերպություն, 8 կուսակցություն, 6 իրավաբանական անձանց միություն, 104 հիմնադրամ, 9 արհեստակցական կազմակերպություն, 1 կրոնական կազմակերպություն, 10 պետական կառավարչական հիմնարկ, 16 համայնքային կառավարչական հիմնարկ, 57 սպառողական կոոպերատիվ:
2016 թվականին իրականացվել են բաժանմամբ պայմանավորված 1, վերակազմավորմամբ պայմանավորված 2, միացմամբ պայմանավորված 39 և առանձնացմամբ պայմանավորված 17 գրանցումներ:
Իրականացվել է նաև առևտրային կազմակերպության փոփոխությունների 8144 գրանցում, անհատ ձեռնարկատերերի փոփոխությունների 2541 հաշվառում, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարման 7886 և իրավաբանական անձանց լուծարման 653 գրանցում և հաշվառում: Բոլոր գրանցումներն ու հաշվառումները կատարվել են օրենքով սահմանված ժամկետներում:
Իրականացվել է նաև իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետ. ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրում` 9300, որից 2600՝ անվճար:
Նշված ժամանակահատվածում պետական բյուջե է փոխանցվել մոտ 160 մլն դրամ։
ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը 2016 թվականին հաշվառվել է 23 լրատվամիջոց, որից 17 թերթ, 6 ամսագիր։ Ռեգիստրի գործակալությունն իրականացրել է նաև www.azdarar.am կայք էջերի վարումը և հրապարակել է 91280 հայտարարություն:

11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55