ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 18-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ` խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նրա առաքելության ընթացքում հայ-բուլղարական հարաբերություններն էլ ավելի կզարգանան և կխորանան:
Գալուստ Սահակյանի խոսքով` երկու ժողովուրդների միջև վաղեմի բարեկամությունը, մշակութային բազմաթիվ առնչությունները նպաստավոր հիմք են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման համար:
Երկկողմ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության խորացման տեսանկյունից ԱԺ նախագահը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչպես նաև՝ Հայաստան-ԵՄ համագործակցությունը` Արևելյան գործընկերության շրջանակում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում խորհրդարանի ղեկավարը կարևորել է Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵՄ դիրքորոշմանը համահունչ:
Դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա հարաբերությունները, ուրախությամբ նշել է, որ Բուլղարիայի հայ համայնքը կամուրջ է երկկողմ հարաբերությունների սերտացման ու ամրապնդման հարցում: Նա վստահեցրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կանի հնարավորը ձևավորված հարաբերություններն առավել զարգացնելու և խորացնելու համար:
Զրուցակիցները կարևորել են երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջև սերտ աշխատանքն ու միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ևս:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55