Թուրք սյունակագիր Հյուրրեմ Սյոնմեզն իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:
diken.com.tr կայքի իր սյունակում Սյոնմեզը նշել է, որ այժմ, երբ Թուրքիան եկել ու հանգել է քաոսային այս վիճակին, ճիշտ ժամանակն է անցյալին առերեսվելու:
«Մարդիկ եղան, որոնք ասացին, թե «Հիմա Հայկական հարցի ժամանա՞կն էր»: Իսկ իրականում հենց դրա ժամանակն է: Իսկական ժամանակն է, որ թեքեք ձեր երեսն ու նայեք այն անցյալի մեղքերին, որն անտեսել եք կամ չեք ցանկացել տեսնել: Որովհետև մեր պատմությունը հենց այստեղից է սկսվում. Կարո Փայլանի պապիկից սկսում ու ձգվում է մինչև այս պահին բանտերում գտնվող թուրք լրագրողներն ու Դիարբեքիրի Սուրում ռմբակոծության ժամանակ վարդագույն վերարկուով կանգնած քուրդ աղջիկը: Միգուցե «Ի՞նչ է լինելու այս երկրի վիճակը» հարցնելու փոխարեն հարցնեք «Մենք ինչո՞ւ այդպիսին դարձանք, ի՞նչ եղավ, որ այս վիճակին հասանք»,- գրել է նա:
Կարո Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նշել էր, որ Թուրքիայում Սահմանադրության առաջին օրինակը կազմվել է հայերի կողմից, և ընդգծել, որ երկիրն ընկղմվեց քաոսի մեջ այն բանից հետո, երբ իշխանությունները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրության օրինակներ, ինչպես և հիմա:
«Այդ քաոսային շրջանում մենք կորցրինք չորս ազգի՝ հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին, որոնք մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել», - ասել էր Փայլանը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորներն ընդհատել էին հայազգի պատգամավորին` «դաշնակցականների ահաբեկչության» և «հայերի ապստամբությունների» մասին վանկարկումներով, ու բոյկոտել նրա ելույթը՝ սեղաններին զարկելով: Նրան հեռացրել են խորհրդարանի առաջիկա 3 նիստին մասնակցելու իրավունքից։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55