«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը այլեւս մեր տնտեսական կյանքի օրակարգում չէ: Արդեն երկրորդ տարին է, ինչ կառավարությունը Մեղրիի ՀԷԿ-ին վերաբերող որեւէ դրույթ չի ներառում իր գործունեության շրջանակները ուրվագծող փաստաթղթերում:
Այլ կերպ ասած, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագիրը կատարյալ մոռացության է մատնվել: Այնինչ դրա իբր շինարարության մեկնարկը Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տրվել է դեռ 2012 թ. նոյեմբերին: ՀԷԿ-ի շինարարությունը պետք է տեւեր 5 տարի եւ ավարտվեր այս տարի: Անհրաժեշտ ներդրումները` մոտ 325 միլիոն դոլար, պետք է աներ իրանական կողմը: Տարեկան այդ ՀԷԿ-ը պետք է արտադրեր մոտ 800 միլիոն կվտ ժամ էլէներգիա, որը մեր ընդհանուր տարեկան էներգաարտադրության 10 տոկոսից ավելին է:
Շահագործման հանձնվելուց հետո, ըստ ծրագրի, ՀԷԿ-ը պետք է 15 տարի շարունակ էլէներգիան արտահաներ Իրան, իսկ դրանից հետո այն պետք է անհատույց փոխանցվեր Հայաստանի Հանրապետությանը: Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության հարցը չի քննարկվել անգամ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի` անցած տարվա դեկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ: ՀՀ կառավարությունը վերջերս հաստատեց 2017 թվականի գործունեության ծրագիրը, որում նույնիսկ ակնարկ չկա այս ծրագրի մասին»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44