Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի վաստակավոր մարզիչ սպորտսմենների հետ, ովքեր այս տարի նշում են իրենց ծննդյան 70-ամյա հոբելյանը: Ողջունելով հյուրերին`քաղաքապետը նախ շնորհավորել է նրանց ծննդյան առթիվ ու մաղթել քաջառողջություն և բարեկեցություն: Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել վաստակաշատ մարզիչներին՝ հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման ու նվիրումի համար:
«Համոզված եմ, որ ձեր օրինակով մայրաքաղաքում էլ ավելի կշատանա առողջ ապրելակերպով ապրող, սպորտով զբաղվող մեր համաքաղաքացիների թիվը, ովքեր կշարունակեն տարբեր հարթակներում բարձր պահել Հայաստանի պատիվը: Այդ հարցում, անշուշտ, շատ կարևոր ու գնահատելի է նաև ձեր անձնական ներդրումը, հատկապես հաշվի առնելով, որ տարիներ շարունակ Համահայկական խաղերի շրջանակում Երևանի թիմը մշտապես գերազանց արդյունք է գրանցում: Շնորհակալ ենք այն մեծ ավանդի համար, որ ներդրել և այսօր էլ շարունակում եք ներդնել հայկական սպորտի զարգացման գործում, այդ թվում նաև մշտապես բարձր պահելով մայրաքաղաք Երևանի պատիվը»,- նշել է քաղաքապետը:
Հանդիպման շրջանակում ծննդյան 70-ամյակի առթիվ, հայկական սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած հաջողությունների և մարզական նվաճումերի համար «Արարատ 73» ֆուտբոլային թիմի անդամ, հանրաճանաչ ֆուտբոլիստ Նորայր Մեսրոպյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
ՀՀ վաստակավոր մարզիչներ Խաչիկ Ասմարյանը, Ռոբերտ Զաքարյանը, Նիկոլայ Նիկողոսյանը, Ավետիք Խաչատրյանն ու Զաուրի Սարգսյանն էլ հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած ծառայությունների համար, ծննդյան 70-ամյակի առթիվ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` վաստակաշատ մարզիչները վստահեցրել են, որ կշարունակեն իրենց փորձն ու գիտելիքները փոխանցել մատաղ սերնդին, ովքեր հայկական սպորտի լավագույն ավանդույթների շարունակողն են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44