Ամերիկյան հետախուզական ծառայություններն ուսումնասիրում են վարկածը, թե արդյոք նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր գումարներ ստանալ Ռուսաստանից, հայտնում է McClatchyDC կայքը՝ հիմնվելով սեփական աղբյուրի ներկայացրած տեղեկությունների վրա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան հետախուզությունը սկսել է ուսումնասիրել Թրամփի՝ Մոսկվայի հետ կապեր ունենալու վերաբերյալ ենթադրությունները նախքան սկանդալային կոմպրոմատի հրապարակումը:
«Հետաքննությունների դաշնային բյուրոն և 5 այլ իրավապահ ծառայություններ ամիսներ շարունակ հետաքննություն են անցկացրել Ռուսաստանի՝ նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների ելքին ազդելուն ուղղված փորձերի վերաբերյալ»,- գրում է McClatchyDC-ը՝ հավելելով, որ գործակալություններն ուսումնասիրել են հարցը, թե արդյոք Կրեմլից ստացված գումարները կարող էին գաղտնի օգնել Թրամփին:
Աղբյուրի տվյալներով՝ չի բացառվում, որ Ռուսաստանը կարող էր ֆինանսավորել Թրամփի քարոզարշավը Միացյալ Նահանգներում բնակվող ՌԴ քաղաքացիներին վճարվող թոշակների միջոցով: Ենթադրվում է, որ այդ գումարները կարող էին օգտագործվել հաքերային ծառայությունների դիմաց վճարումների համար:
ԱՄՆ հետախուզական գործակալությունների ղեկավարներն օրերս ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել են տեղեկությունների ամփոփագիր այն մասին, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կոմպրոմատ հանդիսացող անձնական տեղեկություններ ունեն Թրամփի մասին:
Մինչդեռ Ռուսաստանն ասել է, որ չունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կոմպրոմատ՝ այդ մասին տեղեկատվությունն ամբողջովին հերյուրանք անվանելով:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44