Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի «Քամփ Արմեն» ճամբարի վերականգնման ճարտարապետական նախագիծը պատրաստ է:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ճամբարը համայնքին կծառայի որպես երիտասարդության և տեխնոլոգիաների կենտրոն՝ միաժամանակ մնալով որբանոց:
Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու և դպրոցի հիմնադրամի նախագահ Գրիգոր Աղաբելօղլուն հայտնել է, որ աշխատանքները կսկսեն, երբ Թուզլայի թաղապետարանը հրաժարվի ճամբարի բարեկարգման նախագծի վրա գրված «վարչական տարածք» արտահայտությունից:
«Այդ դեպքում կկարողանանք սկսել ծրագրի աշխատանքները: Դա մեզ համար մեծ ուրախություն կլինի: Ցանկանում ենք, որ իրավասու մարմինները րոպե առաջ խնդրով զբաղվեն: Քաղաքապետարանից ուրախ լուր ենք սպասում»:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: 8.552քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961թ. գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Այնտեղ են մեծացել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքից:
2015 թվականին ճամբարի սեփականատերը որոշել էր քանդել այն, սակայն հայ համայնքի երիտասարդների երկարատև պայքարից հետո ճամբարը վերադարձվեց իրավատիրոջը՝ Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55