Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի երիտասարդ դասախոսների հետ: Քննարկումը վարում էր ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին խնդիրները, որոնց առավել հաճախ առնչվում են երիտասարդ դասախոսները: Քննարկեցին կրթության որակի ապահովման գործընթացները բուհերում: Անդրադարձ կատարվեց նաև գնահատմանը, կրեդիտային համակարգի կիրառման առանձնահատկություններին, ուսուցումը խթանելու, ուսանողին դասապրոցեսում ներգրավելու մեթոդներին, դրանց արդյունավետությանը, դասավանդման ժամանակակից մոտեցումներին, առարկայական ծրագրերի կազմմանը և դասախոսների ներգրավվածությանը դրանցում:
Փետրվարի 20-24-ին կայանալիք Որակի շաբաթվա միջոցառումներից մեկը նվիրված է լինելու երիտասարդ դասախոսներին: Նրանց հուզող խնդիրները վեր հանելու և աշխատաժողովի համար արդիական թեմա ընտրելու համար ՈԱԱԿ-ը համագործակցության է հրավիրել հայաստանյան բոլոր բուհերին: ՈԱԱԿ առաջարկին արձագանքել են 8 բուհեր, որոնց երիտասարդ դասախոսների հետ էլ խումբ առ խումբ հանդիպում-քննարկումներ են տեղի ունենում:
Արդեն իսկ հանդիպում տեղի ունեցել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի երիտասարդ դասախոսների հետ: Առաջիկայում հանդիպումներ տեղի կունենան նաև Երևանի պետական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Շիրակի պետական համալսարանի (Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի) երիտասարդ դասախոսների հետ:
Հանդիպումների ընթացքում ակտիվությամբ ու նորարարական առաջարկներով աչքի ընկած մասնակիցները որպես բանախոսներ ելույթ կունենան երիտասարդ դասախոսներին նվիրված աշխատաժողովի ժամանակ, ինչպես նաև հնարավորություն կստանան մասնակցել Որակի շաբաթվա մյուս միջոցառումներին:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26