Մարդկային օրգանիզմն ունի շատ բարդ կառուցվածք ու գործառույթներ: Դրա կենսագործունեության համար շատ կարևոր նյութերից մեկը երկաթն է: Ամբողջ օրգանիզմում եղած երկաթի 70%-ը գտնվում է արյան մեջ, իսկ մնացած 30%-ը մասն են կազմում այսպես կոչված ոչ հեմային միավորների՝ սպիտակուցային մոլեկուլների, ֆերմենտների, բջջային կառույցների:
Օրգաիզմում հեմոգլոբինի նորմալ մակարդակը պահպանելու մասին բոլորն էլ գիտեն, քանի որ հենց երկաթն է պատասխանատու օրգանները թթվածնով հագեցնելու և դրանցից ածխաթթվական գազը դուրս բերելու համար:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 ախտանշան, որոնք վկայում են օրգանիզմում երկաթի պակասի մասին:
Քնկոտություն
Եթե նույնիսկ բավական երկարատև քնից հետո մարդն ունենում է հոգնածության, քնկոտության ու ուժերի կորստի զգացողություն, ապա ամենայն հավանականությամբ նա ունի երկաթի կարիք:
Ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ
Ուշադրության կենտրոնացման խնդիրներն ու հիշողության վատացումը նույնպես կարող են պայմանավորված լինել երկաթի դեֆիցիտով:
Հողակերություն (геофиагия)
Սա ժամանակ առ ժամանակ սնվելու համար չնախատեսված որևէ բան ուտելու ցանկությունն է: Նման ախտանշան կարող է նկատվել նաև հղիության ժամանակ, սակայն այս դեպքում դա բնական է համարվում: Եթե մարդու մոտ նկատվում են նման հակումներ, ապա հնարավոր է, որ նրա օրգանիզմը պարզապես երկաթի կարիք ունի:
Հևոց
Երկաթի պակասի և հեմոգլոբինի ցածր մակարդակի հետրանքով հաճախ նկատվում է նաև հևոց:
Գունատ մաշկ
Արիստոկրատ գունատությունը մոդայիկ է: Մարդը կարող է նաև բնատուր գունատ մաշկ ունենալ, սակայն եթե այն չափազանց գունատ է լինում, ապա հարկավոր է ավելի ուշադիր լինել առողջական վիճակի հանդեպ: Այս դեպքում երկաթի դեֆիցիտի առկայությունը կարելի է ստուգել շատ պարզ մեթոդի օգնությամբ: Եթե մարզումներից հետո մարդու այտերը կարմրում են, ապա ամեն ինչ նորմալ է, սակայն, եթե դրանք շարունակում են գունատ մնալ, նշանակում է բժշկի հետ խորհրդակցելու ժամանակն է:
Անբացատրելի մկանային ցավեր
Մկանային ցավերը ինտենսիվ աշխատանքից հետո բնական երևույթ են, սակայն առանց պատճառի անբացատրելի մկանային ցավերը, որոնք պայմանավորված չեն ծանրաբեռնվածությամբ և առաջանում են նույնիսկ ամբողջ օրը պառկած անցկացնելուց հետո, կարող են պայամանավորված լինել երկաթի դեֆիցիտով:
Փխրուն եղունգներ
Երկաթի պակասի դեպքում եղունգները դառնում են բարակ ու փխրուն: Շատ ավելիւ վտանգավոր է, եթե այդ ամենի հետ մեկտեղ առաջանում են նաև անհարթություններ:
Հաճախակի նկատվող վարակներ
Հեմոգլոբինի ցածր մակարդակը կարող է դառնալ հաճախակի մրսածությունների պատճառ:
Անհանգիստ ոտքերի համախտանիշ
Եթե մարդը չի կարողանում հանգիստ նստել և անընդհատ շարժում է ոտքերը, հնարավոր է, որ նրա օրգանիզմն ունի երկաթի պակաս:
Սառը ոտքեր ու ձեռքեր
Եթե նույնիսկ շոգ եղանակին մարդը չի կարողանում տաքանալ և նրա ոտքերն ու ձեռքերը միշտ սառն են, ապա նրա օրգանիզմն ունի երկաթի կարիք:
Հարկ է հիշել, որ ծխախոտ օգտագործելու դեպքում մարդու օրգանիզմում հեմոգլոբինի մակարդակը միշտ նորմայի մեջ է լինում կամ նույնիսկ նորմայից բարձր, քանի որ ծուխը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա և այն սկսում է ավելի շատ հեմոգլոբին արտադրել: Սակայն սա չի նշանակում, որ ամեն ինչ շատ լավ է, քանի որ նիկոտինի հետևանքով հեմոգլոբինի բջիջները փչանում են և այն չի կարողանում կատարել իր դերը: Սակայն արյան անալիզի միջոցով հնարավոր չէ տարբերել հեմոգլոբինի «աշխատող» մոլեկուլը «չաշխատողից», ուստի կարող է թվալ, թե հեմոգլոբինի մակարդակը բարձր է, մինչդեռ օրգանիզմն ունենա դրա կարիքը: Սա է պատճառը, որ հարկավոր է անպայման զգուշացնել բժշկին ծխելու սովորության մասին:
tert.am
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26