ARM | RUS |

Պետք է ներդրողին համոզենք, որ Լոռու մարզում կարելի է գումար դնել. վարչապետ

19.01.17 | 14:40

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն՝ ծանոթացել ծրագրավորման ու ինժեներիայի ուսումնական լաբորատորիաների և սկսնակ ընկերությունների գործունեությանը: Տեղեկացվել է, որ կենտրոնում ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել է շուրջ երկու հարյուր մասնագետ, նրանց մի մասն աշխատանքի է անցել հայտնի ընկերություններում, այդ թվում՝ Վանաձորի մասնաճյուղերում: Դասընթացներ են կազմակերպվում այլ թիրախային խմբերի, մասնավորապես, դպրոցականների համար (10-14 տարեկան), իրականացվում են նաև համակարգչային ինժեներական նախագծման դասընթացներ: Վարչապետ Կարապետյանը կարևորել է տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը և հորդորել այնտեղ տեղակայված սկսնակ ընկերություններին ներկայացնել արդյունավետ ծրագրեր, որոնց իրականացմանը կառավարությունը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև Լոռու մարզի համայնքների ղեկավարների ու գործարարների հետ, քննարկել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: Կառավարության ղեկավարը նշել է, որ այցի նպատակն է քննարկել մարզի զարգացման ծրագրերը, ուրվագծել հետագա քայլերը և ավելացրել, որ արդեն իսկ մշակվել է այն մեթոդաբանությունը, որի հիման վրա համայնքների ղեկավարները ներկայացնելու են զարգացման հնգամյա ռազմավարությունը: «Հաջորդ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու հաշվետվություն է ներկայացնելու, թե իր ոլորտում ինչ ներդրումներ են լինելու, ինչ քանակի աշխատատեղեր են ստեղծվելու: Նույն հաշվետվությունը ներկայացնելու է նաև յուրաքանչյուր մարզ: Նախորդ շաբաթ ամփոփվել են մարզային երեք այցերի արդյունքները. ստացված ծրագրերից 70-75 տոկոսին տրվել է դրական պատասխան և այս պահին այն նախաձեռնությունները, որոնց մասին խոսել ենք մարզերում, ստացել են կոնկրետ ֆինանսավորում»,- ասել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունը ձևավորելու է մարզի անձնագիր, որով բնութագրվելու է մարզը, համեմատական կարգով ներկայացվելու են զարգացման միտումները, ախտորոշվելու են խնդիրները, ներկայացվելու են մարզպետի և նրա թիմի աշխատանքը գնահատելու հայտանիշերը: Անդրադառնալով Լոռու մարզի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու ծրագրերին՝ վարչապետն ընդգծել է. «Ցանկանում եմ, որ այսօրվա հանդիպման ավարտին յուրաքանչյուրս միմյանցից բաժանվենք զգացումով, որ մենք հաստատ կարող ենք մեր երկիրը, մեր Լոռին, մեր Վանաձորը կառուցել և լավ ապրել, որովհետև ես դրանում ավելի քան համոզված եմ: Ուղղակի պետք է յուրաքանյուրս մեր ուժը, մեր կարողությունը, մեր առավելությունները գնահատենք ու ճիշտ, քայլ առ քայլ առաջ շարժվենք»:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետագա անելիքները: Մարզպետը նշել է, որ մարզը հիմնականում արդյունաբերական է ու գյուղատնտեսական, տարեկան մակրոտնտեսական ծավալը կազմում է 356 մլրդ դրամ, արդյունաբերական արտադրանքի ծավալը 95 մլրդ դրամ է, որի 76 տոկոսն ապահովում են երեք խոշոր հանքաարդյունաբերական ձեռնարկություններ: Արթուր Նալբանդյանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում Լոռիում շարունակական զարգացում է ապրում գյուղատնտեսության ոլորտը. արդյունքում՝ առկա 42 հազար վարելահողերից օգտագործվում է 74 տոկոսը՝ 2012 թվականի 48 տոկոսի դիմաց: Մարզի համայնքների ղեկավարների առջև խնդիր է դրվել ընթացիկ տարում ավելացնել սեփական եկամուտները, այժմ մշակման փուլում է մարզի զարգացման հնգամյա ռազմավարությունը: Անդրադառնալով մարզկենտրոն Վանաձորին՝ Արթուր Նալբանդյանը տեղեկացրել է, որ քաղաքի զարգացման նպատակով իրականացվելու են շուրջ 20 մլն դոլարի ծրագրեր՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ: Ծրագրերը կյանքի են կոչվելու նորաստեղծ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ: Նալբանդյանն ընդգծել է, որ մեծ հույսեր են կապում նաև մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հետ և Լոռին հայտարարվելու է SMART մարզ: Բացի գործող տեղեկատվական կենտրոնից, գարնանը սկսվելու են Վանաձորի Թումո կենտրոնի կառուցման աշխատանքները, ընթացքի մեջ է նաև նոր SMART կենտրոնի հիմնումը: Մարզպետի խոսքով՝ Լոռիում զարգանում է նաև զբոսաշրջության ոլորտը և վերջին երեք տարիների ընթացքում այն ապահովել է 18-20 տոկոսի աճ:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է համայնքային բյուջեների շարունակական ավելացումը և նշել, որ կառավարությունը կանգնելու է այն համայնքի կողքին, որն ունի հստակ ծրագիր և ձևակերպում է, թե իրեն ինչ է պետք, կառավարության մասնակցությունն ինչում պետք է լինի և իր վերցրած բեռն ինչքան է լինելու: Խոսելով զբոսաշրջության զարգացման մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ մշակվել է կոնկրետ ծրագիր, որտեղ օգտագործվել են Գյումրիի տեխնոպարկի մասնագետների գաղափարները: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է նմանօրինակ ծրագիր մշակել նաև Վանաձորի համար, ուստի անհրաժեշտ է ելակետային տեղեկատվություն ունենալ հետագա աշխատանքները կազմակերպելու համար:

Անդրադառնալով մարզում առողջապահության ոլորտում առկա իրավիճակին՝ կառավարության ղեկավարը պատասխանատուներին հորդորել է ոլորտ ներգրավել մասնավոր կառավարիչներ, ինչը կնպաստի ծառայությունների ընդլայնմանը, առողջապահական բիզնեսի աշխուժացմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

«Առողջապահության ոլորտը ողջ աշխարհում կառավարում է մասնավորը, ինքն իրենից չի գողանում, դուք էլ հսկում եք: Անպայման փորձեք ներգրավել մասնավոր հատվածին: Առողջապահության ոլորտը մեր բյուջեի 6,4 տոկոսի ծախսային մասն է, ՀՆԱ-ի 2 տոկոսը: Մենք գիտենք, որ ոլորտում կա մեծ ստվեր, ունենք արհեստական գներ, որոնք առաջացնում են կոռուպցիոն ռիսկ: Այդ ողջ դաշտը պետք է մաքրենք, առողջապահությունը պետք է դառնա բիզնես, բիզնեսը պետք է տա հարկեր, հարկերից մենք պետք է ծառայություններ մատուցենք սոցիալապես անապահովին, որպեսզի նա ստանա ժամանակակից, արժանավայել բուժօգնություն»,- շեշտել է վարչապետը՝ հորդորելով իրականացնել նաև օպտիմալացման ծրագրեր և կառավարությանը ներկայացնել առաջարկություններ:

Կարեն Կարապետյանը գյուղոլորտի պատասխանատուից հետաքրքրվել է՝ մարզում կա՞ն հաջողակ ֆերմերներ և ավելացրել, որ կառավարությունը ցանկանում է ամեն կերպ աջակցել նրանց: Գործադիրի ղեկավարը կարևորել է գյուղոլորտով զբաղվողների համար ուսումնական դասընթացների կազմակերպումը, որը պետք է լինի պրակտիկ ու առավելագույնը պարզ:

«Ագրարային համալսարանի առջև դրվել է հստակ ծրագիր՝ կազմակերպել նման դասընթացներ բոլոր մարզերում: Մենք պետք է ֆերմերին օգնենք, որ զարգանա: Ցանկանում ենք ունենալ խելացի գյուղատնտեսություն: Այսօր ինտենսիվորեն քննարկվում է կաթիլային ջրամատակարարման համակարգի ներդրման հարցը, ինչը կարող է տալ մեծ տնտեսական օգուտներ, նվազեցնել ֆունդամենտալ ենթակառուցվածքների վրա ծախսվող միջոցները»,- ավելացրել է կառավարության ղեկավարը՝ տեղեկացնելով, որ մարզերից ստացված ծրագրերը տեղայնացնելու շրջանակում ստեղծվելու է հարթակ՝ գործարարների համար ևս բիզնես դասընթացներ և ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով:

«Բացատրելու ենք՝ բիզնես ծրագիրն ինչպես է պետք կազմել, որպեսզի բիզնես աշխարհն «արթնանա», և այն գաղափարները, որոնք ունի, սակայն չի կարողանում կիրառել, կարողանա կյանքի կոչել: Ուսումը բերելու է որակի նոր փոփոխություն»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Ներկայացնելով մարզում կրթության ոլորտի իրավիճակը՝ մարզպետարանի պատասխանատուն նշել է, որ ուսուցիչների թիվը գերազանցում է պահանջարկը, սակայն միևնույն է այդ պարագայում ևս տարբեր համայնքների ուսումնական հաստատություններում առկա է 198 մասնագետի կարիք, վերաբաշխումը դժվար է իրականացնել: Վարչապետն անհրաժեշտ է համարել ուսուցիչներին ավելի վճարելով, օպտիմալացման ծախսերը նվազեցնելով՝ շահագրգռել դասավանդել հարակից համայնքների դպրոցներում:

«Անպայման պետք է հասկանալ, թե ծախսերում որտեղ է առկա ավելցուկ. այդ ծախսը պետք է կրճատել, այդ ծախսից բոնուսային վճարել ուսուցչին, որպեսզի մաթեմատիկայի կամ հայոց լեզվի մանկավարժը գնա գյուղում աշխատելու: Վստահ եմ, որ եթե համակարգված մոտենանք հարցին, բազմաթիվ խնդիրներ ինքներդ կլուծեք: Մենք մանկավարժի նկատմամբ պետք է ցուցաբերենք հատուկ ուշադրություն: Եթե վաղը ցանկանում ենք ունենալ ապահով երկիր, խելացի երկիր, անվտանգ երկիր, պետք է ունենանք գրագետ քաղաքացի, իսկ գրագետ քաղաքացի կունենանք միայն այն դեպքում, եթե կարողանանք լավ ուսում տալ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով գյուղական համայնքներում բարձրորակ կրթության ապահովումը. «Մեր բոլոր չեմպիոնները, ազգի լավագույն մարդիկ, ամենամեծ արդյունք տվածները փոքր համայնքներից դուրս եկածներն են: Եթե այսօր մեր երեխային փոքր գյուղական համայնքում չենք տալիս լավ կրթություն, ապա վաղվա մեր լավ օրվա գլխին քար ենք գցում»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Լոռին ունեցել է արդյունաբերական, գիտահետազոտական պոտենցիալ և նշել, որ անհրաժեշտ է ներկայացնել ոլորտի զարգացման հնարավորությունների վերաբերյալ առաջարկություններ, ձևակերպել մարզի երազանքը: Վարչապետի խոսքով՝ պետք է հաշվի առնել Վրաստանին սահմանակից լինելու հանգամանքը, այդ համատեքստում ևս մշակել կոնկրետ ծրագրեր, որոնք կներկայացվեն ներդրողներին: «Մենք պետք է ներդրողին համոզենք, որ Լոռու մարզում կարելի է գումար դնել, գումար աշխատել և շահույթ ստանալ: Յուրաքանչյուր ոլորտ պետք է ունենա իր տեսլականն ու երազանքը, այն տա թղթին և քայլ առ քայլ գնա դրա իրականացման հետևից»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Ի պատասխան հարկային և մաքսային ոլորտում վարչարարության պարզեցման հարցին՝ վարչապետը տեղեկացրել է, որ ոլորտի բարեփոխումները լինելու են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ուշադրության ներքո:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի բիզնեսի համար այդ դաշտը հասկանալի լինի: Ավելին, հարկային մարմինն ու բանկերը պայմանավորվել են, որ ՊԵԿ-ը ռանգավորելու է օրինապաշտ հարկատուին, ինչը կբերի նրան, որ բանկային համակարգն օրինական հարկատուին վերաբերվի որպես կանխատեսելի բիզնեսմենի և վերջինիս վարկ տրամադրի ցածր տոկոսներով»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարներն ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, փոքր և միջին բիզնեսի զարգացման մի շարք ներդրումային ծրագրեր և առաջարկություններ, որոնք ծրագրային փաթեթների տեսքով առաջիկայում կքննարկվեն կառավարությունում:


Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

17:20

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի...

17:12

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին. Շարմազանով

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին....

17:02

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են...

16:45

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային...

16:39

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ առաջ հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմիններին. Փաշինյան

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ...

16:28

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության պարզաբանումը

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության...

16:05

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում է իր աշխատանքի դիմաց նորմալ վարձատրություն

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում...

15:51

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

15:23

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել...

15:09

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ դեսպան

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ...

14:35

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է». Արմեն Աշոտյան

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես...

14:26

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի․ Վահե Դավթյան

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու...

14:21

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման պատճառով

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման...

14:04

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են...

13:47

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր...

13:24

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝...

13:06

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին Պատարագը

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին...

12:48

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

12:33

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային...

12:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55