Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը երկու առաջարկ է ստացել՝ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, բայց դեռևս վերջնական որոշում չի կայացրել, թե որ դաշինքի կամ կուսակցության հետ է մասնակցելու:
Այսօր հրավիրված ասուլիսին Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ առաջարկներ եղել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության և «Ելք» դաշինքի կողմից, և թե՛ ինքը, թե՛ «Ժառանգությունից» վերջերս հեռացած Անահիտ Բախշյանը դեռևս դիտարկում են դրանք:
«Մենք դեռևս դիտարկում ենք առաջարկը և քանի որ մի քանի անգամ ընտրական պրոցեսին մասնակցելու փորձ ունենք և մի փոքր ավելի լավ գիտենք՝ ինչ է ընտրությունը, ներսից գիտենք, պիտի ծանրութեթև անես՝ այն, ինչ ստանալու ես արդյունքում, համաչա՞փ է նրան՝ ինչ ստանալու ես: Երկուսն էլ ունեն պլյուսներ, մինուսներ, բայց առաջարկներն արժանի են դիտարկման»,-ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ նա դուրս եկավ «Ժառանգությունից», եթե հիմա դիտարկում է «Ազատ դեմոկրատների» տարբերակը, իսկ 2 ուժերն էլ ունեն գաղափարական ընդհանրություն, ո՞րն է տարբերությունը, Սաֆարյանը պատասխանեց, որ Խաչատուր Քոքոբելյանը որոշում ունի իր կուսակցությունով կամ կուսակցության հենքի վրա անգամ ոչ կուսակցական և հանրային դեմքերի դաշինքով մասնակցություն ունենալու:
«Չգիտեմ՝ պարոն Քոքոբելյանը որքանով է բանակցություններ վարել դաշինքով հանդես գալու համար, իսկ «Ժառանգությունում» վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ առավելապես հակված են դաշինքով հանդես գալ»,-ասաց նա:
Սաֆարյանի խոսքով՝ խնդիրը «Ժառանգության» վեճը չէ, քանի որ, ըստ նրա, այն գոյություն է ունեցել նաև 2013 թ-ին:
«Այն ժամանակ էլ մի թևը, որը մեծամասնություն էր կազմում, գտնում էր, որ կարելի է հանուն իշխանափոխության համագործակցել կամ դաշինքի մեջ մտնել ցանկացածի հետ: Այդ շրջանում ես, Անահիտ Բախշյանը եղել ենք հակառակ այդ մոտեցման։ Այդ ժամանակ դա քառյակի ֆորմատն էր, և մենք նշում էինք, որ իրատեսական ու հեռանկարային չեն այդ ֆորմատի հռչակած նպատակի՝ իշխանափոխության իրականացումը, բայց մյուսները մեծամասնություն էին ու կողմ արտահայտվեցին, ու «Ժառանգությունը» մասնակցություն ունեցավ: Մի քանի տարի է անցել, ու «Ժառանգությունում» այդ վիճակն է դեռ»:
Սաֆարյանը հավելեց, որ այս ամենը գիտակցելով է դուրս եկել «Ժառանգությունից»:
«Իշխանափոխությունը նպատակ է, ոչ թե գաղափար, երբ անհայտ է հաջողության շանսը, դաշինքները անկայուն են լինում»,-ասաց նա:
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42