ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է քրեական գործով դատավորին կաշառք տալու պատրվակով՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016 թվականի գարնանը ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության նախկին աշխատակից Գ.Ա.-ն ՀՀ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության ուղեկցող գումարտակի աշխատակից Գ.Մ.-ից առաջարկ է ստացել միջամտել գործի քննությանը և դատավորի միջոցով ամբաստանյալ Ա.Ծ.-ի համար ապահովել բարենպաստ դատական ակտի կայացում: Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ Գ.Ա.-ն հավաստիացրել է, թե իբր 8.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ցանկալի արդյունք ապահովելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել դատավորի հետ:
Այնուհետև, Գ.Մ.-ի և վերջինիս ծառայակից Կ.Հ.-ի միջոցով ամբաստանյալի ազգականներից Գ.Ա.-ն ստացել է 8.000 ԱՄՆ դոլար գումար և խաբեությամբ հափշտակել այն։
Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Գ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) և նա կալանավորվել է, իսկ Գ.Մ.-ին և Կ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդության փորձի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-313 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ): Նրանց նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Նախաքննությունը շարունակվում է:
23:41
23:27
23:08
17:19
17:02
16:44
16:28
16:10
15:28
15:12
14:45
14:24
14:07
12:55
12:33
12:18
12:09
11:24
11:09
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47