Պետության կողմից հովանավորված՝ այլախոհության համար սպանությունները Թուրքիայում ոչ միայն կան, այլև շատ ակտուալ են դառնում. լրագրողների հետ զրույցում Սփյուռքի նախարարությունում կազմակերպված «Հրանտ Դինք. 10 տարի անց» կլոր սեղան-քննարկումից առաջ ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ժամանակակից Թուրքիայի բանտերում գտնվում են 1000-ավոր մարդիկ, տասնյակ հազարավոր մարդիկ: Եվ ես հիմա կարծում եմ, որ հասարակությունը, որը գտնվում է այդպիսի աննախադեպ ճնշման ներքո պետության կողմից, պետք է անդրադառնա 10 տարվա առաջվա իրադարձությանը՝ Դինքի սպանությանը, և փորձի հասկանալ ներկա իրավիճակի ակունքները, որ ստեղծվել է Թուրքիայում»,- ասաց նա։
Հրանտ Դինքի սպանությունից 10 տարի անց Թուրքիայում ճնշումների է ենթարկվում հայազգի պատգամավոր Կարո Փալյանը:
«Այդ անվախ հայ մտավորականը, պատգամավորը անցել է Հրանտ Դինքի դպրոցը և աշխատակցել է «Ակօսին» այն ժամանակ, երբ ղեկավարում էր այն Հրանտ Դինքը։ Այնպես որ կարելի է ասել, որ այն սերմերը, որ թողել է Հրանտ Դինքը, հիմա արդեն ձևավորվում են, և Թուրքիայում ձևավորվում է նոր, անվախ հայ մտավորականություն»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա կարծիքով՝անգամ բռնատիրական կարգեր ունեցող երկրում հնարավոր է պայքար ձևավորել:
«Թուրքիայում պայքարը գործող իշխանությունների դեմ, որոնք ոտնահարում են մարդկանց ամենատարրական իրավունքները և երկրում հաստատել են այդպիսի մթնոլորտ, հնարավոր է միայն վարել անհատների մակարդակով: Անհատների, որոնք իսկապես խիզախություն են ցուցաբերում»,- ասաց նա:
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42