Վիլնյուսի շրջանային դատարանը ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին ծանուցագիր է ուղարկել Վիլնյուսում 1991 թվականի հունվարի 13-ի իրադարձությունների գործով, երբ հեռուստաաշտարակի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ 14 մարդ էր զոհվել: Այդ մասին հայտնել է դատավոր Այնորա Կորնելիա Մացյավիչենեն BNS գործակալությանը տված հարցազրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դատավորի խոսքով՝ ծանուցագիրն ուղարկվել է փոստով՝ Գորբաչովի հիմնադրամի հասցեով: Հասցեատերն այն ստացել է դեկտեմբերի 28-ին:
Ծանուցագրում ասվում է, որ Գորբաչովը կարող է ցուցմունքներ տալ տեսակոնֆերանսի ձևաչափով:
2016 թվականի հոկտեմբերին Վիլնյուսի շրջանային դատարանը որոշում է կայացրել հարցաքննել նախկին նախագահին որպես վկա:
1990 թվականի մարտի 11-ին Լիտվայի գերագույն խորհուրդը հայտարարել է հանրապետության անկախության վերականգնման մասին, բայց ԽՍՀՄ իշխանություններն այդ որոշումը հակասահմանադրական են համարել: 1991 թվականի հունվարին Լիտվայում չարտոնված բողոքի ցույցեր են սկսվել, ինչի հետո հանրապետություն են բերվել հատուկ ստորաբաժանումների մարտիկներ և օդադեսանտային զորքեր, որոնք զբաղեցրել են մի շարք ռազմավարական օբյեկտներ:
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44