Թուրքիայի իշխանությունները պետք է ինտենսիվացնեն իրենց ջանքերը գտնելու համար հայտնի պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հեղինակներին: Այդ մասին այսօր հայտարարել է ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: Հայտարարության տեքստը տեղադրված է կազմակերպության կայքում:
«Ամեն տարի մենք հիշում ենք Հրանտ Դինքի սպանության տարելիցը՝ մեծարելով փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված նրա խիզախ խոսքերը և հարգանքի տուրք մատուցելով խաղաղության ստեղծման ուղղությամբ նրա բացառիկ ջանքերին»,- ասել է ներկայացուցիչը: «Բայց մենք անում ենք դա՝ իմանալով, որ անգամ մեկ տասնամյակ անց այս ողբերգության հեղինակները դեռ ազատության մեջ են»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: Ինչպես նշվում է հայտարարությունում, չնայած նրան սպանողը ձերբակալվել է և դատապարտվել 22 տարվա ազատազրկման, հանցագործության հեղինակների հայտնաբերմանն ուղղված հետաքննությունը դեռևս շարունակվում է:
«Ես կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին ավելի շատ ջանք գործադրել արդարության հաստատման և Հրանտ Դինքի հարազատների ու ընտանիքի համար անպատասխան հարցերի տանջալից տասնամյակից հետո հանգուցալուծման երաշխավորման համար: Իշխանությունները պետք է ապահովեն հասարակությանն ուղղված կարևորագույն ուղերձը, որ լրագրողների դեմ բռնություն իրականացնողները չեն կարող անպատիժ մնալ»,- ասել է նա:
Ինչպես նշվում է հայտարարությունում, ներկայացուցիչը բազմիցս կոչ է արել ԵԱՀԿ անդամ երկրներին վերջ տալ լրագրողների դեմ բռնության և նրանց սպանության անպատժելիությանը:
Նշենք, որ Ստամբուլում անցկացվում է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառումը:
Ստամբուլի Շիշլի թաղամասի Օսմանբեյ պողոտայում գտնվող «Ակօս»-ի նախկին խմբագրատան դիմաց, ուր ուղիղ 10 տարի առաջ սպանվեց Դինքը, հավաքվել են տասնյակ հազարավոր ակտիվիստներ Թուրքիայի բազմաթիվ քաղաքներից. հայեր, թուրքեր, քրդեր, ասորիներ և Թուրքիայում բնակվող բազմաթիվ այլ էթնիկ ու կրոնական խմբերի ներկայացուցիչներ:
Ներկաները բարձրացրել են «Հանուն Հրանտի, հանուն արդարության», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Այստեղ ենք, ախպարիկ», «Կարոտում ենք, ախպարիկ», «Հրանտին մի՛ մոռացեք» գրություններով պաստառներ:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55