Թուրքիայի խորհրդարանում կրկին թեժ կրքեր են բորբոքվել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկումների ընթացքում: Այս անգամ ծեծկռտուքի են բռնվել կանայք:
Ինչպես հայտնում է CNN-ի թուրքական ծառայությունը՝ Անկարայից ընտրված անկուսակցական պատգամավոր Այլին Նազլըաքան ինքն իրեն ձեռնաշղթայել է Մեջլիսի ամբիոնի խոսափողից և մոտ երկու ժամ բոյկոտել խորհրդարանական քննարկումները: Այնուհետև, երբ խորհրդարանի փոխխոսնակը խնդրել է պատգամավորին վերադառնալ իր տեղն ու չխոչընդոտել խորհրդարանի աշխատանքին, Նազլըաքան համախմբման կոչ է արել կին պատգամավորներին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Անթալիայից ընտրված կին պատգամավոր Գյոքչեն Օզդողան Էնչը փորձել է բռնի ուժով հանել Այլին Նազլըաքանի ձեռնաշղթաները, ինչի ընթացքում կռիվ է սկսվել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության և իշխանամետների կին պատգամավորների միջև: Ծեծկռտուքին միջամտել են նաև ընդդիմադիր քեմալականները:
Ծեծկռտուքի հետևանքով Մեջլիսի փոխխոսնակ, քրդամետ պատգամավոր Փերվին Բուլդանը տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորներից Շաֆաք Փավեի ձեռքի պրոթեզը դուրս է եկել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի խորհրդարան է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որը ներառում է նաև կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցում և զգալիորեն ընդլայնում է երկրի նախագահի լիազորությունները:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ փոփոխությունների նախագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, քննարկումների երկրորդ փուլը նախատեսվում է ավարտել այս շաբաթվա վերջ:

16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55