Նախորդ տարվա ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները, համագործակցելով շահագրգիռ գերատեսչությունների հետ, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել են 1008 հանցագործության դեպք:
ՀՀ ոստիկանության հ ասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ 2015 թվականի նույն ժամանակահատվածի 932 դեպքի դիմաց:
2016 թ. գրանցվել է վարչական իրավախախտումների 274 դեպք` 2015 թվականի 448 դեպքի դիմաց. նվազում՝ 38,8 տոկոսով:
Նշված 1008 դեպքերից 527-ը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացման դեպքեր են: 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 7.7 տոկոսով աճ:
Ըստ իրականացված վերջին ուսումնասիրությունների` աշխարհում թմրամիջոցների ապօրինի սպառման և արտադրության իրավիճակը (ինչպես նաև դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա) էապես չի փոխվել: Կազմակերպված հանցավոր խմբերի բազմազանությունը և հանցավոր հարուստ կենսափորձը ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս լուրջ մարտահրավեր են իրավապահ մարմինների համար: Միաժամանակ աշխարհում արձանագրվել է կանաբիսի խմբի թմրամիջոցներ օգտագործելու արդյունքում բուժման կարիք ունեցող անձանց թվի աճ:
ՄԱԿ-ի 2014 թվականի «Թմրամիջոցների մասին» համաշխարհային զեկույցի համաձայն` երկրագնդի 15-64 տարեկան մոտ 250 միլիոն բնակիչ գոնե մեկ անգամ օգտագործել են արգելված թմրամիջոց: Ըստ զեկույցի` նախորդ հաշվետու տարվա համեմատ աշխարհում թմրամիջոցներ օգտագործող մարդկանց թվաքանակը աճել է մոտ 3 միլիոնով, սակայն հաշվի առնելով երկրագնդի բնակչության աճը` կարելի է եզրակացնել, որ թմրամիջոց օգտագործածների տեսակարար կշիռը մնացել է նույնը:
Թմրամիջոցների չարաշահման հետևանքով տարեկան մահանում է միջինը 200 հազար մարդ:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26