Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ խոսակցությունները, թե Թուրքիան Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող ռազմական գործողության շրջանակում Ռուսաստանի հետ համագործակցություն սկսելով փոխել է իր արտաքին քաղաքական ուղեգիծը, հիմարություն են:
Ինչպես գրում է թուրքական t24.com.tr կայքը՝ Չավուշօղլուն ընդգծել է, որ միջազգային հարաբերությունները պարբերաբար փոխում են իրենց ուղղությունը՝ ելնելով երկրի շահերից բխող տարբեր հանգամանքներից, սակայն դա չի կարող որակվել որպես քաղաքական հիմնական ուղեգծի ու ռազմավարական գործընկերների փոփոխություն:
«Այդ ամենը հիմարություն է, անընդունելի է: Եթե խոսքն ահաբեկչության դեմ պայքարի մասին է, ինչպե՞ս կարող եմ այդ երկրին (նկատի ունի Ռուսաստանին- tert.am) «ոչ» ասել: Մենք չենք պատրաստվում ընդունել ու կատարել ԱՄՆ-ի ասածը միայն նրա համար, որ դաշնակիցներ ենք», - ասել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ, ինչը հաճախ տարաձայնություններ է ծնում երկու ռազմավարական գործընկերների միջև՝ ի դեմս ԱՄՆ-ի ու Թուրքիայի:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55