ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության օրերս հրապարակած գաղտնազերծված փաստաթղթերն ուշագրավ տեղեկություններ են պարունակում նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին:
1988 թվականի ապրիլի 21-ին թվագրված փաստաթղթերից մեկը ԿՀՎ ղեկավարին ուղղված ԽՍՀՄ-ի հարցերով հետախուզության աշխատակից Ռոբերտ Բլեքվելի ամենամսյա նախազգուշացումների զեկույցում առանձին կետով անդրադառնում է Լեռնային Ղարաբաղին: Փաստաթուղթը պատրաստվել է ապրիլի 19-ին ամենամսյա նախազգուշացումների և կանխատեսումների վերաբերյալ հանդիպման արդյունքներով:
Հանդիպմանը քննարկվել են ԽՍՀՄ-ում ղեկավարության հետ կապված իրավիճակը և ընթացող բարեփոխումները, ԽՍՀՄ-ում պահպանողականների և ռեֆորմիստների հակամարտությունը և Միխայիլ Գորբաչովի բարեփոխումների օրակարգի վրա դրա ազդեցությունը:
Հանդիպմանը քննարկվել է նաև ԽՍՀՄ-ում ազգային խռովությունների հետ կապված իրավիճակը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերադարձի հետ կապված Հայաստանի պահանջների վերաբերյալ խորհրդային ղեկավարության վերջին որոշումներին:
«Մոսկվայի կողմից «մտրակի և բլիթի» մեթոդի կիրառումը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վերանայելուց հրաժարվելը՝ առաջարկելով զիջումներ մշակութային և կրթական ոլորտներում (օրինակ՝ շրջանի մեծ մասամբ հայ բնակչության համար հայկական հեռուստատեսության բարելավված հասանելիություն) և, միևնույն ժամանակ, ռազմական ուժի ցուցադրմամբ, կարծես մեղմացրել են կարճաժամկետ ճգնաժամը: Փողոցները հարաբերականորեն հանգիստ են, և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում գործադուլները դադարեցվել են ապրիլի 5-ին: Երկարաժամկետ հեռանկարում հետախուզական համայնքը կարծում է, որ Մոսկվայի արած մշակութային զիջումները բավական չեն լինի բավարարելու համար հայերին, և Խորհրդային իշխանությունները մեծացող ճնշման տակ կհայտնվեն ավելի էական քայլերի դիմելու խնդրի առաջ»,- ասվում է փաստաթղթում:
Զեկույցում նախազգուշացում է պարունակվում նաև ապրիլի 24-ին նախատեսվող երթի կապակցությամբ:
Ինչպես նշվում է նախազգուշացման մեջ, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցը կարող է խախտել այդ ժամանակ գոյություն ունեցող փխրուն խաղաղության կայունությունը: «Իշխանությունները հավանաբար թույլ կտան հայ ակտիվիստներին երթով շարժվել դեպի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: Նրանք կփորձեն օգտագործել չափավոր առաջնորդներին՝ վերահսկելու մասնակիցներին, բայց լուրջ անհանգստությունների վտանգը մնում է»,- ասված է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը համացանցում հրապարակել է մոտ 12 միլիոն էջ քանակությամբ գաղտնազերծված փաստաթղթեր:
1940-ականներից մինչև 1990-ականները գործակալության աշխատանքն ընդգրկող փաստաթղթերը նախկինում հասանելի չեն եղել առցանց, դրանք հնարավոր էր կարդալ միայն Մերիլենդ նահանգի Քոլեջ-Փարք քաղաքում գտնվող ազգային արխիվն այցելելով:


16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01