Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքն ազատագրումից հետո հետզհետե վերադառնում է իր բնականոն կյանքին: Ճիշտ է, այն գրեթե ամբողջովին ավերված էր ու վերացած իր նախկին վիճակից, կան ջրի, հոսանքի հետ կապված դժվարություններ, սակայն Հալեպի վերաշինության ծրագրերն արդեն պատրաստ են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի՝ Հալեպից ընտրված պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը նշել է, որ քաղաքի վերաշինության համար նախ եւ առաջ պետք է լավ պատրաստվել: «Հալեպի վերաշինությունն արդեն իսկ սկսված է, սակայն դա օրերի եւ շաբաթների հարց չէ»,-ընդգծել է Ռեյիսյանը:
Անդրադառնալով քաղաքի օդանավակայանի վերագործարկմանը, պատգամավորը հայտնել է, որ այն գրեթե պատրաստ կարելի է համարել, սակայն պետությունն ամեն ինչ անում է օդանավակայանի վերագործարկման անվտանգությունը երաշխավորող պայմանների ստեղծման ուղղությամբ: Աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ժիրայր Ռեյիսյանը վստահ է, որ քաղաքի ազատագրումից հետո աշխարհով մեկ սփռված հալեպահայերն անպայման հետ են վերադառնալու:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը գործակալության հետ զրույցում նշել է, որ քաղաքի ազատագրումից հետո Հայաստանում ապաստան գտած հալեպահայերը դեռ չեն շտապում հետ վերադառնալ:
«Նրանք պարբերաբար այցելում են Հալեպ` իրենց թողած գույքի, սեփականության մասին տեղեկություն ստանալու համար, բայց կրկին հետ են վերադառնում: Այն, ինչ կատարվում է Հալեպում, դեռեւս հիմք չի տալիս, որ հալեպահայերը Հայաստանից գնալու որոշում կայացնեն»,-ասել է նախարարության աշխատակազմի ղեկավարը, հավելելով, որ Հայաստանում այս պահի դրությամբ 20 հազարից ավելի սիրիահայ է բնակվում: Հիմնականում այդ թիվը չի պակասում, այլ ավելանում է:
Սիրիայի կառավարական զորքերը դեկտեմբերի 22-ին պաշտոնապես հայտարարել են, որ Հալեպն ամբողջությամբ գտնվում է իրենց հսկողության ներքո: Ահաբեկչական խմբավորումները, որոնք իրենց վերահսկողության տակ էին վերցրել Հալեպի զգալի մասը, հիմնահատակավերել էին այն, այդ թվում՝ հայաբնակ թաղամասերը՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, հասարակական, մշակութային ու հոգևոր օջախները:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01