Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
Իր գոհունակությունը հայտնելով Երևան-Ստեփանակերտ և Երևանի վարչական շրջաններ -ԼՂՀ շրջաններ համագործակցության արդյունքներից՝ ԼՂՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արցախի հետ համագործակցության ծրագիրը նախաձեռնելու և այն հետևողականորեն զարգացնելու համար:
«Պարոն Մարգարյան, մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն հետևողականության ու ջանքերի համար, որ ցուցաբերել և ցուցաբերում եք Երևանի և Ստեփանակերտի, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հարցում: Հավատացած եղեք, որ արցախցիները շատ խորը հարգանք են տածում Ձեր և Ձեր թիմի նկատմամբ»,- ընդգծել է ԼՂՀ վարչապետը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին նկատել է, որ հայկական երկու պետությունների մայրաքաղաքների ու շրջանների բարեկամական սերտ հարաբերություններն իրենց գործնական արտացոլումն են գտել Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված համագործակցության ծրագրում, որի ընթացքն իսկապես գոհացուցիչ է և, որ կարևոր է, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում այն հետզհետե ավելի շոշափելի արդյունքներ է ապահովում:
«Երկու մայրաքաղաքների պաշտոնական համագործակցության շուրջ հինգ տարիների ընթացքում իսկապես գոհացուցիչ զարգացումներ ենք արձանագրել, ինչը, վստահաբար, անչափ կարևոր է: Սա դեռ սկիզբն է և այն ամուր հիմք է առաջիկա տարիներին Արցախում էլ ավելի շոշափելի ծրագրեր իրականացնելու համար: Արդյունքներն, անշուշտ, գոհացուցիչ են, սակայն մենք դրանով չենք բավարարվելու և անելու ենք հնարավորը՝ փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` վստահեցնելով, որ համագործակցության բոլոր ուղղություններով նախանշված ծրագրերը լինելու են շարունակական:
Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ կառավարության միջև սերտ համագործակցության և փոխադարձ կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է «Երևանի զինանշան» հուշամեդալով:
Երևան-Ստեփանակերտ համագործակցության ծրագրերին ակտիվ մասնակցության համար մի շարք անձինք էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:
Հանդիպման շրջանակում ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտ-Երևան համագործակցության ամրապնդմանն ու աջակցմանն ունեցած վաստակի և ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած ավանդի համար Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի մի շարք աշխատակիցների պարգևատրել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01