Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի կին պատգամավոր Սելինա Դողանը նշել է, որ Թուրքիայի խորհրդարանում այսօր գործունեություն ծավալող հայ պատգամավորները նույնպես պարտական են պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքին, գրում է «Ակօս»-ը:
«Այն, որ այսօր Թուրքիայի խորհրդարանում կան հայ պատգամավորներ, անշուշտ, նաև Դինքի վաստակն է: Կյանքի ընթացքում և մեզանից հեռանալուց հետո նրա կողմից մեզ տրված գիտակցությունն այս ամենի մեջ իր դերն ունի», - ասել է Դողանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ նախօրեին Ստամբուլի Շիշլի թաղամասի Օսմանբեյ պողոտայում գտնվող «Ակօս»-ի նախկին խմբագրատան դիմաց, ուր ուղիղ 10 տարի առաջ այս ժամերին սպանվեց Դինքը, հավաքվել են տասնյակ հազարավոր ակտիվիստներ Թուրքիայի բազմաթիվ քաղաքներից. հայեր, թուրքեր, քրդեր, ասորիներ և Թուրքիայում բնակվող բազմաթիվ այլ էթնիկ ու կրոնական խմբերի ներկայացուցիչներ:
Ներկաները բարձրացրել են «Հանուն Հրանտի, հանուն արդարության», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Այստեղ ենք, ախպարիկ», «Կարոտում ենք, ախպարիկ», «Հրանտին մի՛ մոռացեք» գրություններով պաստառներ:
Հիշատակի միջոցառումներ են անցել նաև Անկարայում, որտեղ ոստիկանությունը` հիշեցնելով մայրաքաղաքում մեկ ամսյա ժամկետով բացօթյա միջոցառումների արգելքի սահմանման մասին, խոչընդոտել է երթի անցկացմանը:
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44