Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության առթիվ և կոչ արել վճռական քայլեր ձեռնարկել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
«Հայկական ժառանգությամբ ԱՄՆ քաղաքացիների և ողջ ԱՄՆ տարածքից Հայաստանի բարեկամների անունից ցանկանում ենք աշխատել նախագահ Թրամփի հետ մեր երկրի համաշխարհային առաջնորդության համար այս առանցքային պահին` նոր գաղափարներ և էներգիա բերելու համար հայկական հարցերում ԱՄՆ քաղաքականության մեջ: Պետք է ամրապնդենք հայ-ամերիկյան հարաբերությունները և կրկին հզորացնենք բարեկամությունը, որը շարունակաբար կապել է մեր երկու ժողովուրդներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված է Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարո ւթյան մեջ:
Առաջարկված համագործակցության հիմնական ուղղություններն են Հայոց ցեղասպանության հիշատակում, Կովկասում երկարատև խաղաղության հաստատում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) անկախության ճանաչման և աջակցման միջոցով, հայ-ամերիկյան տնտեսական, ռազմական և քաղաքական գործակցության զարգացում:
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին Վաշինգտոնում: Երդման արարողության ներկա էր գրեթե ողջ ամերիկյան քաղաքական էլիտան: Մի շարք դեմոկրատ սենատորներ և կոնգրեսականներ հրաժարվել էին մասնակցել Թրամփի երդմնակալության արարողությանը: Ներկա էին նաև ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և գործող նախագահ Բարաք Օբաման` կանանց հետ: Բիլ Քլինթոնին ուղեկցում էր ընտրություններում պարտված դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը: Նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը առողջական խնդիրների պատճառով ներկա չի գտնվել արարողությանը:
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Նա հավաքել է Ընտրական քոլեջի ընտրիչների ձայներից 304, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը 227: Այնուամենայնիվ, քաղաքացիների ուղիղ ձայների բացարձակ մեծամասնությունը հավաքել է Քլինթոնը` շուրջ 66 միլիոն ձայն կամ 48.2 տոկոսը, իսկ Թրամփը հավաքել էր շուրջ 3 միլիոնով պակաս` շուրջ 63 միլիոն կամ 46.1 տոկոս: Ընտրիչների քոլեջի և քաղաքացիների ձայների նմանատիպ տարբերակում վերջին անգամ արձանագրվել է 2000թ-ին, երբ թեկնածուներն էին հանրապետական Ջորջ Բուշ կրտսեր և դեմոկրատ Ալ Գորը:
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44