ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 26-ամյա Քրիստինե Արզումանյանի սպանության հանգամանքները՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
2017 թվականի հունվարի 13-ին Երևանի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ ընկերուհին` 1990 թվականին ծնված Քրիստինե Արզումանյանը, 2016 թվականի դեկտեմբերի 27-ին` երեկոյան, տուն վերադառնալու նպատակով Բագրատունյաց պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտից նստել է տաքսի ավտոմեքենա, սակայն տուն չի վերադարձել և մինչ օրս նրանից որևէ տեղեկություն չունի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), որով նախաքննությունը կատարվել է ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Ք.Արզումանյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Արդյունքում՝ պարզվել է այն տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, որի ծառայությունից տուժողն օգտվել է դեկտեմբերի 27-ին։ Փաստական տվյալների համաձայն՝ տուժողը ճանաչել է նրան և հաճախակի օգտվել նրա ծառայություններից։ Բացի այդ, մի քանի այլ անձանց հետ խաղացել են վիճակախաղ և դեպքի օրը տուժողը պետք է ստանար վիճակախաղի գումարը՝ 500.000 դրամ։
Դեկտեմբերի 27-ի երեկոյան աղջիկը խնդրել է ուղևորվել Սիսիան և վարորդը համաձայնել է կատարել փոխադրումը։ Ճանապարհին վիճակախաղի գումարի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վարորդը հարվածել է աղջկան, ապա նաև ձեռքերով սեղմել նրա պարանոցը, որի հետևանքով վերջինս մահացել է, և դիակը նետել է ձորակը։
Վարորդի մատնանշած վայրում՝ Արարատի մարզի Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկից դեպի Եղեգնաձոր տանող ավտոմայրուղու 5300-րդ մետրում գտնվող ձորակում, հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմինը։
Վերցվել են համապատասխան փորձանմուշներ և նշանակվել դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ։ Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, կասկածյալի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26