Երկարատև սպասումից հետո Գյումրիում՝ Շուխյանների ընտանիքում եռյակ է ծնվել: Մարիանա, Արիանա և Արեն եռյակը լույս աշխարհ է եկել հունվարի 20-ին 20:00 սահմաններում Գյումրիի «Ավստրիական Մոր ու մանկան հիվանդանոց»-ում՝ կեսարյան հատումով:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ընդհանրապես եռյակի ծննդաբերության համար հարկավոր է 3-րդ կարգի հիվանդանոց, սակայն, ծնողները, ծանոթանալով հիվանդանոցի պայմաններին, որոշում են, որ Գյումրիում են փոքրիկները ծնվելու: 13 շաբաթականից մինչև վերջ՝ 36 շաբաթական մայրը եղել է այդ հիվանդանոցի հսկողության տակ:
Առաջինը ծնվել է Մարիանան՝ 2կգ 160 գրամ քաշով, երկրորդը մյուս աղջիկը՝ Արիանան՝ 1 կգ 690 գրամ և երրորդը տղան Արենը՝ 2կգ 45 գրամ քաշերով: Մոր և երեխաների վիճակը բժիշկները լավ են գնահատում: 30-ամյա մայրը՝ Անի Բալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առաջին զգացողությունը ուրախությունն է եղել, ապա վախն ու շոկային վիճակը:
«Երբ առաջին անգամ տեսա երեխաներին զգացմունքներս անասելի էին՝ ուրախություն, բայց նաև վախ: 6 տարի եմ իրենց սպասել»,- անկեղծանում է մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան մայրը՝ նշելով որ իրենց տանն արդեն ամեն ինչ պատրաստ է փոքրիկների համար: «Ամեն մեկն իր անկողինն ու իր անկյունն ունի, հագուստը: Երկար ենք սպասել այս օրվան»,- նշեց եռյակի մայրը՝ փաստելով, որ ամուսինը զբաղվում է արտագնա աշխատանքով:
«Մարզում եռյակը է ծնվել՝ սա իրոք ուրախալի է բոլորիս: Երեկ շատ բարեհաջող ծննդալուծում ունեցանք, և Անի Բալյանը կեսարյան հատումով ունեցավ երեք առողջ բալիկ: Ոչ միայն ծնողներն են երկար սպասել, այլև մենք, քանի որ լինելով մեր հսկողության տակ, հիվանդանոցը կարողացավ ծանր պատասխանատվությունն իր վրա վերցնել և բարեհաջող ավարտել: Սա ցույց է տալիս, որ բավարար հագեցվածություն կա, և 3 երեխաներին էլ՝ անհրաժեշտության դեպքում ամբողջ ծավալի օգնություն ցույց տալու հնարավորություն կա»,-ասել է Գյումրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աշոտ Կուրղինյանը:


23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26