Ներկայացնում ենք օրվա տրանսֆերային կարևոր իրադարձությունները մեկ տողով:
ԱԻԿ-ի 17-ամյա հարձակվող Ալեքսանդեր Իսակի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»: Եթե գործարքը կայանա, ապա շվեդական ակումբը կստանա 8,65 մլն եվրո: Շվեդիայի ընթացիկ առաջնությունում Իսակը մասնակցել է 24 հանդիպման և դարձել 10 գոլի հեղինակ:
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին նշել է, որ թիմի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանն արժե այնքան, որքան Պոլ Պոգբան:
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի դարպասապահ Ասմիր Բեգովիչի մասին՝ նշելով, որ ակումբը վերջինիս տրանսֆերը գնելու առաջարկ է ստացել:
MLS-ի նորեկ «Լոս Անջելես» ակումբը ցանկանում է ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Չիչարիտոյին: Վերջերս մեքսիկացին նշել էր, որ կարիերան շարունակելու համար Ամերիկան ավելի նախընտրելի երկիր է, քան Չինաստանը:
Կալինիչը հրաժարվել է տարեկան 48 մլն եվրո աշխատավարձից և կմնա իտալական «Ֆիորենտինայում»:
«Ռոման» հետաքրքրված է Դոնեցկի «Շախտյորի» 24-ամյա կիսապաշտպան Մաքսիմ Մալիշևի ծառայություններով:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էշլի Յանգին չեն հետաքրքրում չինական ակումբները:
Ուրուգվայի ազգային հավաքականի պաշտպան Մարտին Կասերեսը, ով համաձայնեցրել էր իր պայմանագրի կետերը թուրքական «Տրաբզոնսփորի» հետ, ձախողել է բուժզննումն առողջական խնդիրների պատճառներով:
Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է Սերժ Գնաբրիի մասին՝ ընդգծելով, որ «Բավարիան» հետևում է Գերմանիայի ընտրանու բոլոր ֆուտբոլիստներին:
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ «զինագործները» չունեն Դիմիտրի Պայեի կարիքը:
Gazzetta-ի այսօրվա համարի առաջին էջում ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին էր, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Ինտերը»:
«Բոկա Խունիորսը» պատրաստ է ամռանը ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող արգենտինացի դարպասապահ Սերխիո Ռոմերոյի տրանսֆերը:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44