Լեռնային Ղարաբաղում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը փետրվարի 20-ի հանրաքվեին ընդառաջ հանդիպումներ է անցկացնելու հանրության հետ:
Արցախի ՀՅԴ ներկայացուցչությունը, որը դեմ է Սահմանադրական փոփոխություններին, սակայն, իր դիրքորոշմամբ, չի ցանկանում հավելյալ սրել իրավիճակն, նման զարգացում ստեղծող գործողություններ չի նախաձեռնելու:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂ ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահ Վահրամ Բալայանը:
Հարցին՝ ներկայացնելո՞ւ են հանրությանն իրենց դիրքորոշումը, Վահրամ Բալայանը պատասխանեց. «Բնականաբար, մենք մեր գաղափարները ներկայացնելու ենք հանրությանը: Հասարակությունն էլ իր որոշումը կկայացնի: Մարդիկ ինչպես որոշեն, երկիրն այդպես էլ կառաջնորդվի: Փետրվարի 20-ը անջրպետ չի կարող դառնալ: Քաղաքական ուժերը առաջնորդվելու են այնպես, ինչպես ժողովուրդը կորոշի»:
Վահրամ Բալայանը նշեց, թե կհանդիպեն բնակչության հետ, կներկայացնեն իրենց մոտեցումները, բայց «նպատակահարմար չէ միտինգներ, ցույցեր անել, ինչպես դա եղավ Հայաստանում»:
ԼՂ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ՀՅԴ համար անչափ կարևոր է պահպանել երկրի միասնականությունը: «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ պատերազմի մեջ գտնվող երկիր ենք և կփորձենք հանրությանը մասերի չբաժանել մեր գործողությունների արդյունքում: Կարիք չկա իրավիճակը սրել, հանրությանը մասնատել: Միակամ լինելու պարագայում է, որ մենք կարողանում ենք հարցեր լուծել»,- նշեց Բալայանը:
Արցախի խորհրդարանի փոխնախագահը ընդգծեց, որ եթե բնակչությունն «այո» ասի հանրաքվեին, ապա իրենք իրավունք չունեն չընդունելու դա: «Ինչպես ասում են՝ «Ձայն բազմաց, ձայն Աստծո»: Սա է ժողովրդավարությունը: Փոքրամասնությունը պետք է ընդունի, եթե ժողովուրդը «այո» ասի այս Սահմանադրությանը»,- հավելեց Վահրամ Բալայանը:
Իսկ հարցին՝ ռիսկեր կա՞ն, որ հանրաքվեն հնարավոր է արդար չանցնի, կեղծվի, Բալայանը պատասխանեց. «ԼՂՀ-ում տարեցտարի, բարեբախտաբար, բարձրացրել ենք ժողովրդավարությունը: Մենք ձգտում ենք հնարավորինս զերծ պահել ընտրությունները սևացնող հանգամանքներից: Ֆրանսիան, Անգլիան այդ ճանապարհով են դարձել Ֆրանսիա և Անգլիա, կատարելագործել են տնտեսությունը, քաղաքական համակարգը: Սա է ճանապարհը: Համոզված եմ, որ խախտումներ չեն լինի, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա»:
Հիշեցնենք, որ ԼՂ-ում սահմանադրական հանրաքվեի օրը նշանակվել է փետրվարի 20-ին:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26